Ամրիշ Պուրի
From Wikipedia, the free encyclopedia
Ամրիշ Պուրի (հինդի՝ अमरीश पुरी, անգլ.՝ Amrish Lal Puri, հունիսի 22, 1932(1932-06-22)[1][2], Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 12, 2005(2005-01-12)[2], Մումբայ, Հնդկաստան[3]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան։ Հնդիկ հայտնի այն դերասաններից մեկը, որի դերերը միշտ չար են եղել։ Կինոյում նկարահանվել է 30 տարուց ավելի (առաջին դերը կատարել է 1970 թվականին, իսկ վերջինը 2006 թվականին է լույս տեսել)։ Դերասանի ֆիլմագրության մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն ըստ տարբեր աղբյուրների, ֆիլմագրությունը կարող է հասնել 275-ից մինչ 400 ֆիլմ։ Նկարահանվել է Բոլիվուդում, Թոլիվուդում, Կոլիվուդում, այն ֆիլմերով, որտեղ խոսում են կաննադա լեզվով, ինչպես նաև Հոլիվուդում։ «Filmfare Awards երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար» մրցանակի եռակի դափնեկիր (1986, 1997, 1998)։
Ամրիշ Պուրի հինդի՝ अमरीश पुरी | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1932(1932-06-22)[1][2] |
Ծննդավայր | Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 12, 2005(2005-01-12)[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |