հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Այլին Խաչատուրյան (հուլիսի 20, 1978, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ ռոք-երգչուհի է[1]։
Այլին Խաչատուրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1978 (45 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Ժանրեր | Ֆոլկ-Ռոք, Gothic Rock Ջազ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 1996 – ներկա |
Լեյբլ | EMC |
Կայք | eileenkhatchadourian.com |
Այլին Խաչատուրյանը ծնվել է 1978 թվականին Բեյրութում, արվեստագետների ընտանիքում։ Սովորել է Բեյրութի Հռիփսիմյանց հայկական վարժարանում, տեղափոխվելով Կանադա‘ Մոնրեալի Սուրբ Յակոբ վարժարանում, այնուհետև վերադառնում Լիբանան, այնտեղ սովորում Լիբանանի Հայ Ճեմարանում, ավարտում Լիբանանի Moderne ուսումնարանը, ապա երկու տարի շարունակում է է Ս. Ժոզէֆ համալսարանի Կինոյի բաժնում։ Այնուհետև մեկնում Փարիզ, ուր մնում է 5 տարի ու հաճախում հայկական հին երգերի գործնական դասերին, դրան զուգահեռ՝ Սորբոնի համալսարանի Կինեմատոգրաֆի բաժինը, ստանում է «մշակութային միջոցառումների կազմակերպում» մասնագիտությունը։ Այլինը 18 տարեկան հասակում արժանանում է Սելին Դիոն մրցանակին[2]։ Հինգ տարի ի վեր համերգներով ելույթներ է ունենում լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանի հետ։ 19 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգը (Լամմա) արաբական ջազ ոճով, ապա Լիբանանից Դուբայ տեղափոխվելով՝ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ավարտին է հասնում է 2008 թվականին և անվանվում Միտան (Իմ տուն)։ Ալբոմը 2009–ին«Armenian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ շահեց «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.