From Wikipedia, the free encyclopedia
Այկիդո (ճապ. 合気道), ճապոնական մարտարվեստ, որը ստեղծվել է վարպետ Մորիհեյ Ուեսիբայի կողմից 20-րդ դարի առաջին կեսում։ Այկիդոն հիմնված է ճապոնական մեկ այլ՝ ձյու-ձյուցու (այս բառը երբեմն սխալմամբ արտասանվում է ջիու-ջիցու) մարտարվեստի վրա։
Այկիդո | |
---|---|
Տեսակ | Բուդո և մարտական արվեստներ |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Ստեղծվել է | 1920 թվական |
Պորտալ | Q42351327? |
Aikido Վիքիպահեստում |
Առավել հաճախ այկիդո բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիայի (հետ) միաձուլվելու ուղի»[1] կամ «հոգու ներդաշնակման ուղի»[2]։ Մորիհեյ Ուեսիբայի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մարտարվեստ, որ թույլ տա վնասվածքներից պաշտպանել ոչ միայն ինքնիրեն, այլև հարձակվողին[3][4]։
Այկիդոյի տեխնիկան շեշտը դնում է հակառակորդի հարձակման հետ միաձուլվելու, հարձակվողի էներգիան վերաուղղորդելու վրա և ավարտվում է ցավոտ բռնելով կամ նետելով[5][6]։
Այկիդոն սկիզբ է առել Դայտո-ռյու Այկիձյուցուից, սակայն նրանից առանձնացել է արդեն 1920-ական թվականների վերջին մասամբ Ուեսիբուի վրա Օոմոտոյի ուսմունքի ազդեցությամբ։ Նրա առաջին աշակերտների գրվածքներում հաճախ է հանդիպում այկի-ձյուձյուցու տերմինը[7]։
Ուեսիբայի ավագ աշակերտները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այկիդոյի պրակտիկայի նկատմամբ, ինչը կախված է Ուեսիբայի մոտ սովորելու ժամանակաշրջանից։ Ներկայում այկիդոն ամբաղջ աշխարհում հանդիպում է մի քանի ոճերով, տեխնիկաների տարբեր մեկնաբանություններով ու նրա տարբեր ոլորտների կարևորումով։ Սակայն դրանց բոլորին միավորում են Ուեսիբայի կողմից ձևակերպված սկզբունքները, որոնք ներառում են նաև հոգատարությունը հարձակվողի նկատմամբ։
Այկիդոյի հայտնի վարպետներից է ամերիկյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը (7-րդ դան)։
Անվանումը բաղկացած է երեք հիերոգլիֆներից՝
«Այկի» նշանակվում է «միավորվել ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն ունիվերսալ էներգիայի ուժի հետ, դառնալ մեկ ամբողջություն կենսական ուժի էներրգիայի հետ»[9]։ Երեք հիերոգլիֆները միասին նշանակում են «ճանապարհ դեպի հոգու ներդաշնակություն»։ Մորիհեյ Ուեսիբան անվան մասին ասել է.
Նկատի ունենալով այն, որ «ներդաշնակություն» և «սեր» բառերը (հիերոգլիֆ «այ») ճապոներեն գրվում են տարբեր, սակայն հնչում են նույն կերպ, ես որոշեցի Բուդոյի իմ ինքնատիպ ձևը կոչել Այկիդո, թեև «Այկի» բառն ինքնին հայտնի է հին ժամանակներից։ Սակայն իմաստը, որ Բուդոյի մարտիկները դնում էին այդ բառի մեջ նախկինում, սկզբունքորեն տարբերվում է իմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.