Այներ, տեղաբնիկ հնագույն ժողովուրդ, որ յամատո ճապոնացիներից և ռուսներից առաջ ապրել է Օխոտի ծովի ափամերձ տարածքներում, ներառյալ Ճապոնիայի հյուսիսային կղզիները, Ռուսաստանի Կամչատկա թերակղզու հարավը, Կուրիլյան և Սախալին կղզիները, Խաբարովսկի երկրամասը[1][2][3][4]։ Այս ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ տարբեր վարկածներ կան, դրանցից մեկի համաձայն նրանց նախնիները եկել են Հայկական լեռնաշխարհից։ Ճապոնական պատմական աղբյուրներում այս ժողովուրդը հիշատակվում է էզո անվանումով (Ezo (ճապ.՝ 蝦夷)):
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պաշտոնապես Ճապոնիայում հաշվվում է այնու ժողովրդի մոտավորապես 25.000, ոչ պաշտոնապես՝ 200.000 և ավելի ներկայացուցիչ (ճապոնական հասարակությունում գրեթե համապարփակ ուծացման ենթարկվելու հետևանքով այնու ժողովրդի բազում ներկայացուցիչներ պատկերացում չունեն իրենց նախնիների մասին)։ 2000 թվականի տվյալներով՝ այսպես կոչված մաքուր այնուների թվաքանակը գնահատվել է 300-ի սահմաններում[5]։
1966 թվականին արձանագրվել է այնուերեն խոսող շուրջ 300, 2008 թվականին՝ 100 անհատ[6][7]։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.