Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ (աֆրիկաանս՝ iSimangaliso-vleilandpark), ազգային պարկ ՀԱՀ արևելյան մասում Կվազուլու-Նատալ նահանգում։ Պարկը ընդգրկում է մի շարք բնական համալիրներ, որոնք մշտապես գտնվում են ափամերձ հոսանքների և փոթորիկների ազդեցության ներքո[2]։ 2008 թվականին պարկը փոխեց անվանումը՝ Սենտ-Լուիսից դառնալով Իսիմանգալիսո (անգլ.՝ iSimangaliso Wetland Park)[3]:

Արագ փաստեր Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ, Տեղագրություն ...
Իսիմանգալիսո ջրաճահճային պարկ
Thumb
ՏեղագրությունԿվազուլու-Նատալ, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաքԴուրբան, Հարավային Աֆրիկա
Կոորդինատներ28°00′ հվ. լ. 32°30′ ավ. ե.HGЯO
Տարածք3 280 կմ²
Հիմնադրված էնոյեմբեր 2000[1]
Ղեկավարող
կազմակերպություն
Իսիմանգալիսոյի իշխանություն
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
Կայքisimangaliso.com(անգլ.)
Thumb
 ISimangaliso Wetland Park Վիքիպահեստում
Փակել
Արագ փաստեր
Փակել

Պարկի տարածքում կա ջրաճահճային հանդակների չորս գոտի 2137 32 կմ2 ընդհանուր մակերեսով, որոնք պահպանվում են Ռամսարի համաժողովով։ 1999 թվականից պարկը մտնում է ՀԱՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

Thumb
Լուսանկար տիեզերքից

Պարկը գտնվում է ՀԱՀ արևելյան ափին։ Այն սկսվում է Դուրբանից 160 կմ հյուսիսից և ձգվում 220 կմ, մինչև Մոզամբիկի սահմանը։ Պարկի գոտու լայնությունը տատանվում է 1-ից մինչև 24 կմ, բացի այդ պարկում ընդգրկվում է ծովային գոտին, ափից 5 կմ լայնությամբ և 155 կմ երկարությամբ։ Պարկի որոշ տարածքներում ծովի մակարդակից բարձրությունը հասնում է 170 մետրի[3]։

Պարկի տարածքը իրենից ներկայացնում է ափամերձ հարթավայր և մայրցամաքային շելֆ։ Ափամերձ հարթավայրը գտնվում է պարկի հյուսիսային մասում, Մոզամբիկի հետ սահմանին և ընդգրկում է Աֆրիկայի ամենախոշոր էստուարային համակարգերից մեկը, որն առանձնանում է ծովից ավազաբլուրներով և ծածկված է բարձրադիր անտառներով։ Ավազաբլուրներն առաջացել են շուրջ 25000 տարի առաջ։ Ներկայումս ավազաբլուրներում հանդիպում են երկու տեսակի լճեր, էստուարային լճեր, որոնց շարքին են դասվում Իսիմանգալիսոն և Կոզին և քաղցրահամ ջրերով լճեր, որոնցից է Սիբային և մի շարք փոքր լճեր։ Երկուսից չորս կիլոմետր լայնությամբ մայրցամաքային շելֆի գոտին ներառում է հարավային Աֆրիկայի միակ կորալային խութերը։ Ստորջրյա խութերը գտնվում են 8-ից մինչև 35 մետր խորության վրա, նրանց միջով անցնում են յոթ ստորջրյա կանյոններ։

Աշխարհագրական տեսանկյունից պարկը դասվում է հարավաֆրիկյան անտառների և սավաննաների շարքին[3]։

Տարածքի պահպանություն

Thumb
Արևածագը Իսիմանգալիսոյում
Thumb
Իսիմանգալիսո

Տարածքի պահպանությունը իրականացվում է 1897 թվականից, երբ Իսիմանգալիսո լճում հիմնադրվեց որսորդական արգելոց։ Տարածքի հատուկ կարգավիճակը, ինչպես նաև պարկի մեջ հետագայում ընդգրկված հարակից տարածքները հաստատվել են 1935, 1956, 1974 և 1984 թվականների ակտերով ու կարգադրություններով։ 1999 թվականին ստեղծվեց ազգային պարկը, որն իր անվանումը փոխեց 2008 թվականին[3]։

1986 թվականից սկսած պարկի տարբեր գոտիները դարձան ռամսարյան պահպանվող օբյեկտներ։ Տոնգալենդի (անգլ.՝ Turtle beaches/Coral reefs of Tongaland) առաջին օբյեկտներից էին կրիաների լողափը և կորալային խութերը, 395,0 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով[4]։ Նույն թվականին նրան միացավ Սենտ-Լուիսի համակարգը (անգլ.՝ St. Lucia System) 1555,0 կմ² մակերեսով[4]։ 1991 թվականին համակարգը համալրվեց Կոզի Բեյի ծովածոցով (անգլ.՝ Kosi Bay) 109,8 կմ² մակերեսով և Սիբայի լճով (անգլ.՝ Lake Sibhayi) 77,5 կմ² մակերեսով[3][4]։ 1990 թվականի հուլիսի 4-ից մինչև 1996 թվականի մարտի 11-ը Իսիմանգալիսո լճի համակարգը գտնվում էր Մոնրոյի ջրաճահճային համակարգի տարածքում և անհետացման վտանգի տակ։

1998 թվականի տվյալներով պարկը ներառում էր 13 հատուկ պահպանվող բնական տարածքներ[3]։

  • Իսիմանգալիսո պարկ (iSimangaliso Park) 125,45 կմ²
  • Սոդվանի պետական անտառ (Sodwana State Forest) 471,27 կմ²
  • Ֆոլս Բեյ պարկ (False Bay Park) 22,47 կմ²
  • Իստերն Շորս պետական անտառ (Eastern Shores State Forest) 128,73 կմ²
  • Սոդվանա Բեյ ազգային պարկ (Sodwana Bay National Park) 11,55 կմ²
  • Քեյփ Վիդալ պետական անտառ (Cape Vidal State Forest) 113,13 կմ²
  • Մաֆելեյնի բնական արգելոց (Maphelane Nature Reserve) 11,03 կմ²
  • Նյալազի պետական անտառ (Nyalazi State Forest) 13,67 կմ²
  • Իսիմանգալիսոյի որսորդական արգելոց (iSimangaliso Game Reserve) 368,26 կմ²
  • Կոսի-Բեյի ափամերձ անտառային արգելոց (Kosi Bay/Coastal Forest Reserve) 217,72 կմ²
  • Լեյք-Սիբայն ջրային արգելոց (Lake Sibhayi Freshwater Reserve) 72,18 կմ²
  • Իսիմանգալիսոյի ծովային արգելոց (iSimangaliso Marine Reserve) 442,80 կմ²
  • Մապուտալենդ ծովային պահպանվող գոտի (Maputaland Marine Protected Area) 397,40 կմ²

Հարավաֆրիկյան-մոզամբիկյան սահմանի հյուսիսային մասում պարկի տարածքին հարում է Պոնտա-դու-Օրու ծովային արգելոցային գոտին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.