Այրում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք | ||
---|---|---|
Այրում | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Մակերես | 1,3 կմ² | |
ԲԾՄ | 500 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2 381[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | այրումցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքսներ | 4102 | |
| ||
Այրում, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ափին։
Բնակչություն
Նախնիների մի մասը եկել են Երևանի շրջակայքից, Արճիսից և Ռուսաստանից։
Այրումի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տնտեսություն
Բնակչության հիմնական մասը աշխատում է պահածոների գործարանում և երկաթուղային կայարանում։
Պատմամշակութային կառույցներ
1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե դարի մշակույթի մնացորդներ՝ բրոնզե 49 հատ՝ մարդկանց, բորենու, եզան, ձիու արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. 10-7-րդ դարերին։ Արձանիկները ձուլված են մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը։ Շրջակայքում նաև հայտնաբերվել են դամբարաններ և խեցեղեն։
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 22
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.