![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Wiki-analsex.png/640px-Wiki-analsex.png&w=640&q=50)
Անալ սեքս
From Wikipedia, the free encyclopedia
Սրբանային սեքս, հետանցքային սեքս կամ անալ սեքս, սեռական ակտ, երբ առնանդամը կամ ֆալոպրոտեզը ներթափանցում է սեքսընկերոջ սրբանի անցք[1]։ Սրբանային հարաբերությունները կիրառվում են ինչպես տարբեր սեռերի, այնպես էլ նույնասեռ զուգընկերների միջև[2][3]։ Ընդ որում, սեռական ակտի նման տեսակը, ի տարբերություն հեշտոցային շփման, պահանջում է որոշակի նախնական պատրաստվածություն[3][4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Wiki-analsex.png/640px-Wiki-analsex.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/Anal_Intercourse_Artwork.jpg/320px-Anal_Intercourse_Artwork.jpg)
Չնայած նրան, որ սրբանային սեքսը սովորաբար կապում են արական միասեռականության հետ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր միասեռականները զբաղվում են անալ սեքսով, ինչպես նաև, որ անալ սեքսը տարածված է հետերոսեքսուալ հարաբերություններում[5][6][7]։ Անալ սեքսի որոշ տեսակներ կարող են լինել լեսբուհիների սեռական հարաբերությունների մաս[8]։ Մարդիկ կարող են հաճույք զգալ սրբանային նյարդային վերջավորությունների խթանման արդյունքում, իսկ օրգազմին հնարավոր է հասնել անալ ներթափանցման միջոցով, օրինակ, տղամարդկանց շագանակագեղձի անուղղակի խթանման, կանանց մոտ ծլիկի կամ հեշտոցի շրջանի անուղղակի խթանման միջոցով[9][10][11]։
Ինչպես և այլ սեռական ակտիվության ժամանակա, անալ սեքսով զբաղվող մարդիկ ռիսկի են դիմում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու համար։ Սրբանային սեքսը համարվում է բավականին վտանգավոր և ցավոտ, քանի որ խոցելիությունը բավականին խորն է լինում։ Անալ և հետանցքային հյուսվածքները շատ նուրբ են, այնպես որ նրանք կարող են հեշտությամբ ճղվել և թույլ տալ վարակի փոխանցումը, հատկապես, եթե հատուկ քսանյութ չի օգտագործվում[9][12]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սեքսից պաշտպանվելու համար պահպանակ կրել[13]։