Արդվիսուրա Անահիտա (ավեստերեն՝ Arədvī Sūrā Anāhitā), իրանական դիցաբանությունում ջրի և պտղաբերության աստվածուհի։ Հեթանոս աստվածություն զրադաշտականության մեջ։ Ավեստայում Արդվիսուրային է նվիրված առանձին հատված՝ Յաշտ V՝ Արդվիսուր-Յաշտ կամ Աբան Յաշտ[1]։ Հնարավոր է աստվածուհու անունը Արդվի («խոնավություն») մշտապես ուղեկցվում է Սուրա «ուժեղ» և Անահիտա «անպիղծ» մակդիրների հետ։

Thumb
Անահիտա

Պատմությունը

Thumb
Անահիտային պատկերով արծաթյա և ոսկեջրած տարրա։ Ք․ա IV—VI դդ․

Անահիտան հին պարսկական ձևն է իրանական աստվածուհու, որը հայտնվում է առավել ընդհանուր և նախնական Արդվի Սուրա Անահիտա (Arədvī Sūrā Anāhitā) ձևով։ Արդվի Սուրա Անահիտան ջրի, պտղաբորության, բժշկության և իմաստության աստվածության ավեստերեն անունն է հնդիրանական դիցաբանությունում։ Անահիտայի պաշտամունքում միավորվել են Արդվի Սուրա Անահիտան և Անահիտի պաշտամունքները[2]։

Արդվի Սուրա Անահիտան համապատասխանում է Արդվիշուր Անահիտին կամ Նաիդին միջին պարսկական և ժամանակակից պարսկական լեզուներում, ինչպես նաև Անահիտին հայերենում[3]։ Արդվի Սուրա Անահիտի պաշտամունքը ծագել է Ք․ա․ IV դարում և շարունակվել մինչև չի ճնշվել հակապատկերապաշտական շարժմամբ Սասանյանների օրոք[4]։ Դասական շրջանի անտիկ պատմիչները հիշատակում են կա՛մ Արդվի Սուրա Անահիտա կա՛մ Անահիտիս կա՛մ էլ ասոցացնում են հունահռոմեական պանթեոնի աստվածութթյունների հետ։

Արդվի Սուրա Անահիտայի պաշտամունքի հայտնիությունը սկսվել է Աքեմենյանների (Ք․ա 558—330) գահակալման տարիներին նրա՝ արևմտաիրանական աստվածուհի Անահիտի (հունական աղբյուրներում հայտնի է որպես Անահիտիս) նույանականացման հետևանքով[5]։ Առաջին Աքեմենյան արքան, ով ընդունել է Անահիտային, եղել է Արտաքսերքսես II (Ք․ա 404—359)[6]։

Աստղագիտության մեջ

Անահիտան С կարգի աստերոիդ է, որը կոչվել է ի պատիվ Անահիտա աստվածուհու։ Բացահայտվել է 1887 թվականի հոկտեմբերի 8 -ին Քրիստիան Պետերսի կողմից Քլինտոնում՝ Նյու-Յորք[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.