Անանդա Կումարասվամի
From Wikipedia, the free encyclopedia
Անանդա Քենթիշ Կումարասվամի (անգլ.՝ Ananda Kentish Coomaraswamy, թամիլերեն՝ ஆனந்த குமாரசுவாமி, Ānanda Kentiś Muthū Kumāraswāmī; սինգ․՝ ආනන්ද කුමාරස්වාමි Ānanda Kumārasvāmī, օգոստոսի 22, 1877(1877-08-22)[1][2][3][…], Կոլոմբո, Շրի Լանկա - սեպտեմբերի 9, 1947(1947-09-09)[1][2][3][…], Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ծնունդով ցեյլոնցի (շրիլանկացի) էզոթերիկ, մետաֆիզիկ, հնդկական փլիսոփայոթյան ու արվեստի մասնագետ, պատմաբան, գեղագետ-փիլիսոփա։ Առաջիններից մեկն է եղել հնդկական և բուդդայական մշակույթը Արևմտյան աշխարհին ներկայացնելու ասպարեզում և մեծ ավանդ է ներդրել այդ գործում[6]։ Նրան բնորոշել են որպես ականավոր տեսաբանի, ով մեծապես նպաստել է հին հնդկական արվեստը Արևմուտքին ծանոթացնելուն ("the groundbreaking theorist who was largely responsible for introducing ancient Indian art to the West".[7]): Բացի այդ, Կումարասվամին, Ռենե Գենոնի (1886—1951) և Ֆրիտյոֆ Շուոնի (1907—1998) հետ մեկտեղ, համարվում է տրադիցիոնալիզմ (ավանդապաշտություն) անվանումով հայտնի փիլիսոփայական ուսմունքի հիմնադիրներից մեկը։ Նա եղել է ասիական ծագում ունեցող առաջին անձը, ում Վիկտորյա թագուհին ասպետական տիտղոս է շնորհել։
Անանդա Կումարասվամի թամիլերեն՝ ஆனந்த குமாரசுவாமி | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1877(1877-08-22)[1][2][3][…] Կոլոմբո, Շրի Լանկա |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1947(1947-09-09)[1][2][3][…] (70 տարեկան) Needham, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Բրիտանական Ցեյլոն |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | արվեստագետ, փիլիսոփա, առասպելագիր և գրող |
Հաստատություն(ներ) | Սմիթսոնյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | էսթետիկա |
Ալմա մատեր | Լոնդոնի համալսարանի քոլեջ և Wycliffe College? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
Ամուսին(ներ) | Ethel Mairet?, Ratan Devi? և Stella Bloch? |
Երեխա(ներ) | Rama Coomaraswamy? |
Ananda Coomaraswamy Վիքիպահեստում |