Անաստասիա Միսկինա
From Wikipedia, the free encyclopedia
Անաստասիա Անդրեևնա Միսկինա (ռուս.՝ Анастаси́я Андре́евна Мы́скина, [ɐnəstɐsʲijə mɨskʲɪnə], հուլիսի 8, 1981(1981-07-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ 2 ռակետ։ 2004 թվականին նա հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղում՝ դառնալով առաջին ռուս թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում։ Դրանից հետո նա համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է 3-րդ հորիզոնական՝ դառնալով առաջին ռուս թենիսիստուհին, ով ընդգրկվել է լավագույն թենիսիստուհիների առաջին եռյակում։ 2004 թվականի սեպտեմբերին նա հասնում է իր կարիերայի լավագույն ցուցանիշին՝ զբաղեցնելով վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Կարիերան ավարտելու ժամանակ նա WTA մրցաշարերին չէր մասնակցում 2007 թվականի մայիսից։
Արագ փաստեր Անաստասիա ՄիսկինաАнастасия Мыскина, Սեռ ...
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոսկվա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 8, 1981(1981-07-08)[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Հասակ | 174 սանտիմետր սմ |
Քաշ | 59 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1998 |
Կարիերայի ավարտ | 2007 |
Աշխատող ձեռք | աջլիկություն[2] |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 5,606,725 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 355–191[1] |
Տիտղոսներ | 10 (WTA) 3 (ITF) |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2004 սեպտեմբերի 13) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2003-2004) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2004) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2005-2006) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (2003) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 100–92[1] |
Տիտղոսներ | 5 (WTA), 3 (ITF) |
Ամենաբարձր վարկանիշ | 15 (2005 փետրվարի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2005) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (2004, 2006) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (2006) |
ԱՄՆ | 1-ին շրջան (2003, 2005) |
Ավարտել է կարիերան |
Փակել