Անատոլիա
From Wikipedia, the free encyclopedia
Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։ Հնում, մոտավորապես մ․թ․ա․ 5-4-րդ դարերում Անատոլիա են կոչել Փոքր Ասիա թերակղզին, և այսօր էլ այն երբեմն գործածվում է իբրև Փոքր Ասիա անվան հոմանիշ[1]։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Ողողող ջրեր | Միջերկրական ծով Սև ծով | |
Ընդհանուր մակերեսը | 506 000 կմ² | |
Երկիր | Թուրքիա | |
Փակել
1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։