Անարխիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն։ Վերջինս օգտագործվում է առանց պետականության հասարակություն իմաստով, սակայն որոշ հեղինակներ բացատրում են եզրը ավելի հստակ. որպես ազատ, ոչ հիերարխիկ միությունների վրա հիմնվող ինստիտուցիա։ Անարխիզմը համարում է պետությունը ոչ ցանկալի, ոչ անհրաժեշտ և վնասակար։ Անարխիզմը հակադրվում է ոչ միայն պետական համակարգում մարդու հանդեպ իշխանությանը և հիերարխիկ կազմակերպմանը, այլ մարդկային հարաբերություններում ցանկացած իշխանական դրսևորումներին։
Անարխիզմը, որպես փիլիսոփայություն, ճկուն և բազմատարր է և չի առաջարկում եզակի աշխարհայացքով պայմանավորված կոնկրետ համակարգ։ Գոյություն ունեն անարխիզմի բազմաթիվ ուղություններ և ավանդույթներ, որոնց մի մասը իրարամերժ են։ Անարխիստական մտքի տարբեր դպրոցները կարող են հիմնորեն տարբերվել․ ծայրահեղ ինդիվիդուալիզմից մինչև բացարձակ կոլլեկտիվիզմ։ Անարխիզմի ուղղությունները հիմնականում բաժանվում են երկու խմբերի՝ սոցիալական և ինդիվիդուալ։ Սովորաբար, անարխիզմը համարվում է արմատական ձախ գաղափարախոսություն։ Դրա տնտեսական և իրավական փիլիսոփայությունը հիմնականում հանդիսանում է կոմունիզմի, կոլլեկտիվիզմի, սինդիկալիզմի, մուտուալիզմի և մասնակցային տնտեսության հակաավտորիտար ըմբռնումը։