![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/Angara_River_in_Boguchansky_District.jpg/640px-Angara_River_in_Boguchansky_District.jpg&w=640&q=50)
Անգարա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Անգարա (ռուս.՝ Ангара), գետ Արևելյան Սիբիրում, Ենիսեյի աջ և խոշորագույն վտակը, Բայկալ լճից սկզիբ առնող միակ գետը[3]։ Հոսում է Իրկուտսկի մարզի և Կրասնոյարսկի երկրամասի տարածքով (Ռուսաստան)։ Երկարությունը՝ 1779[4] կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1 039 000[4] կմ² (ներառյալ Բայկալի ավազանը՝ 571 000 կմ²[5]): Գետի տարեկան հոսքը 142,47 կմ³ է, և այդ ցուցանիշով Անգարան ռուսաստանյան գետերի վտակների մեջ երկրորդ տեղն է գրավում՝ ջրառատությամբ զիջելով միայն Լենայի վտակ Ալդանին։ Ջրի միջին ծախսը 4518 մ³/վրկ. է[6]։ Ակունքը գտնվում է ծովի մակերևույթից 456 մետր բարձրության վրա։
Անգարա | |
---|---|
![]() Անգարա գետը | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1 779 |
Ավազանի մակերես | 1 039 000 կմ² |
Ավազան | Հյուսիսային Սառուցյալ օվկ. |
Ջրի ծախս | 4 530[1] |
Ջրահոսք | |
Ակունք | Բայկալ լիճ |
Ակունքի տեղակայում | Բայկալ լիճ |
Բարձրություն | 456[2] մ |
Գետաբերան | Ենիսեյ գետ |
Գետաբերանի տեղակայում | Ենիսեյ |
Բարձրություն | 76 մ |
Կոորդինատներ | 51°52′00″ հս․. լ. 104°49′10″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Իրկուտ, Kitoy River?, Belaya?, Օկա, Iya?, Կովա, Mura River?, Taseyeva River?, Ilim?, Չադոբեց, Kamenka?, Irkineyeva?, Karabula?, Kata?, Tatarka?, Kuda?, Ushakovka? և Koda? |
Ջրի մարմիններ | Բայկալ լիճ |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Խաբարովսկի երկրամաս և Իրկուտսկի մարզ |
Ջրահավաք | Ենիսեյի ավազան |
![]() |
Անգարայի ափերին գտնվող խոշոր բնակավայրերից են Իրկուտսկ, Բրատսկ, Անգարսկ, Ուստ-Իլիմսկ քաղաքները։ Գետի ջրերն աշխատեցնում են մի շարք հզոր էլեկտրակայաններ, որոնք կազմում են Անգարայի կասկադը (Իրկուտսկի, Բրատսկի, Ուստ-Իլիմսկի, Բոգուչանսկի հէկերը)։