Անգիստրի
From Wikipedia, the free encyclopedia
Անգիստրի (հուն․՝ Αγκίστρι), կղզի Միջերկրական ծովի Սարոնիկոս ծոցում, հունական Պելոպոնես թերակղզու և Էգինա կղզու մերձակայքում։
Անգիստրի | |
---|---|
Տեսակ | կղզի և car-free place? |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Angistri Municipality? |
Մակերես | 11,732 կմ²[2] |
Բնակչություն | 1142 մարդ |
Զբաղեցնում է 11,732 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Բնակիչների թիվը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 1142[4][5]։ Նրանք ապրում են երեք ավաններում։
Անտիկ ժամանակներում կղզին հիշատակվել է Կեկրիֆելեա անվանումով (հին հունարեն՝ Κεκρυφάλεια, լատին․՝ Cecryphalea), հիմնականում՝ մեր թվականությունից առաջ 458 թվականին Աթենքի և Էգինայի միջև տեղի ունեցած ծովամարտի առնչությամբ[6][7][8]։
Անգիստրիոն համայնքն ստեղծվել է 1835 թվականին,, 1899 թվականից ներառվել Ատտիկայի թեմի մեջ։ 2010 թվականին, Կալլիկրատիս ծրագրի համաձայն, ճանաչվել է որպես դիմ[9], որը մտնում է Կղզիներ անվանվող վարչական միավորի (պերիֆերիայի) կազմի մեջ։ 1142 բնակիչ ունեցող համայնքն զբաղեցնում է 13,367 քառակուսի կիլոմետր տարածք[10][11]։ Բնակչության խտությունը կազմում է 85,43 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։
Անգիստրիոն դիմի կազմում ընդգրկված են հետևյալ բնակավայրերը.
Բնակավայրը | Բնակչությունը (2011)[12], մարդ |
---|---|
Լիմենարիա | 128 |
Մեգալոխորի | 566 |
Սքալա | 448 |