Անգլերեն Վիքիպեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Անգլերեն Վիքիպեդիա (անգլ.՝ English Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի անգլալեզու և առաջին տարբերակն է։ Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Անգլերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 15-ին։ 2016 թվականի դրությամբ հոդվածների քանակով Վիքիպեդիաների շարքում գրավում է առաջին հորիզոնականը[1]։ 2024 թվականի մարտի 20-ի դրությամբ բոլոր Վիքիպեդիաների հոդվածների 10.8%-ը Անգլերեն Վիքիպեդիայում են։ 2003 թվականին հարաբերությունը 50%-էր, սակայն աստիճանաբար նվազել է Վիքիպեդիաների այլ լեզուների զարգացման պատճառով[2]։ Այս պահին Անգլերեն Վիքիպեդիայում կա մոտ 6 799 729 հոդված[3]։ 2015 թվականի հոկտեմբերին Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր տեքստը սեղմված վիճակում կազմում էր 11.5 գիգաբայթ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցել է 5,000,000 հոդվածի շեմը[5], ինչի առթիվ ժամանակավոր փոխվել է կայքի պատկերանիշը[6]։
Անգլերեն Վիքիպեդիա English Wikipedia | |
---|---|
URL՝ | en.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Անգլերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2001 հունվարի 15 |
Հոդվածների թիվ՝ | 6 799 729 |
Էջերի թիվ՝ | 60 250 632 |
Խմբագրումների թիվ՝ | 1 209 893 138 |
Գրանցված մասնակիցներ՝ | 47 122 039 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 125 196 |
Ադմինիստրատորներ՝ | 864 |
Խորություն: | 1240.8 |
- about 50 percent more than the next in rank, the Swedish Wikipedia. See m:List of Wikipedias.
- Wikimedia Meta-Wiki (2008 թ․ սեպտեմբերի 21). «List of Wikipedias». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
- See size of downloads at en:Wikipedia:Database download and a list of historical sizes here
- «Wikipedia:Five million articles». Wikipedia. Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- «File:Wikipedia-logo-v2-en 5m articles.png». Wikimedia Commons. Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- Անգլերեն Վիքիպեդիայի գլխավոր էջ
- Անգլերեն Վիքիպեդիան բջջային տարբերակով
- Անգլերեն Վիքիպեդիան Մետա-Վիքիում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անգլերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |