From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ (անգլ.՝ The Football Association Challenge Cup, կարճ՝ FA Cup), առավել հայտնի Անգլիայի գավաթ, անգլիական ֆուտբոլի գավաթային առաջնություն, որն անցկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան։ «Անգլիայի գավաթ» անվանման տակ սովորաբար հասկացվում է տղամարդկանց առաջնությունը, չնայած որ գոյություն ունի նաև Ֆուտբոլի Անգլիայի կանանց գավաթ։
Ֆուտբոլի Անգլիայի գավաթ The Football Association Challenge Cup | |
---|---|
Երկիր | Անգլիա Ուելս |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | 1871 |
Ակումբների քանակ | 762 (2015-16-ին) |
Ներկայիս չեմպիոն | Մանչեսթեր Յունայթեդ |
Ամենատիտղոսավոր թիմ | Արսենալ Մանչեսթեր Յունայթեդ (12 տիտղոս) |
Հեռուստատեսություն | BT Sport BBC Sport |
Պաշտոնական կայք | THEFA.com |
Անգլիայի գավաթը համարվում է աշխարհի ամենահին ֆուտբոլային առաջնությունը[1]։ Առաջին խաղարկությունը կայացել է 1871-1872-ին։ Գավաթի խաղարկությանը մասնակցում են տարբեր դիվիզիոնների մեծաթիվ ակումբներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ երբեմն ցածր դիվիզիոնի ակումբներն անակնկալ հաղթում են մեծ ակումբներին։
Անգլիայի գավաթի գործող գավաթակիրը Մանչեսթեր Յունայթեդն է, որը 2016 թվականի մայիսի 21-ին Ուեմբլի մարզադաշտում 1-2 հաշվով հաղթեց հաղթեց Քրիսթալ Փելասին։ Առաջնության ամենատիտղոսակիր ակումբները Մանչեսթեր Յունայթեդը և Արսենալն են, որոնք 12 անգամ հաղթել են գավաթը։
Անգլիայի գավաթն առաջին անգամ պաշտոնապես հովանավոր ունեցավ 1994-95 մրցաշրջանում։ Սակայն որպեսզի պահպանի հայտնի առաջնության ազգային ինքնությունը, նրա անունը երբեք չի փոխվել, ի տարբերություն Լիգայի գավաթի, որի հովանավորի փոփոխությունը բերում է նաև անվան փոփոխություն։ Փոխարենը առաջնությունը կոչվում է «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է (հովանավորի անունը)»։ 2011 - 2014 թթ-ին Budweiser ընկերության հետ ունեցած պայմանագրի արդյունքում առաջնությունը կրեց «Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Budweiser-ը» (The FA Cup sponsored by Budweiser) պաշտոնական անվանումը։ Այս պահին առաջնության անվանումն է Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Emirates-ը։
Շրջան | Հովանավոր | Անվանում |
---|---|---|
1871–1994 | Չի ունեցել | Անգլիայի գավաթ |
1994–1998 | Littlewoods | Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Littlewoods-ը[2] |
1998–2002 | AXA | Անգլիայի գավաթ, որը հովանավորում է AXA-ն[3] |
2002–2006 | Չի ունեցել | Անգլիայի գավաթ |
2006–2011 | E.ON | Անգլիայի գավաթ, որը հովանավորում է E.ON-ն[4][5] |
2011–2014 | Budweiser | Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Budweiser-ը[6] |
2014–2015 | Չի ունեցել | Անգլիայի գավաթ |
2015–2018 | Emirates | Անգլիայի գավաթ, որը հովանավորում է Emirates-ը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.