From Wikipedia, the free encyclopedia
Անգլոսաքսեր (անգլ.՝ Anglo-Saxons, գերմ.՝ Angelsachsen, դան․՝ Angelsakser), Էլբա և Հռենոս գետերի միջև, ինչպես նաև Յուտլանդիա թերակղզում բնակված, 5–6 դարերում Կելտական Բրիտանիան նվաճած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի և ֆրիզների ընդհանուր անվանումը։ 7 – 10 դարերի Անգլո–սաքսերի և կելտական տարրերի (մասնավորապես բրիտների) խառնուրդից կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը։ Նորմանդական նվաճումից (1066) հետո Անգլո–սաքսերն, որոնք արդեն խառնվել էին Անգլիայի հյուսիսում և արևելքում բնակություն հաստատած դանիացիների և նորվեգացիների հետ, ձուլվեցին Ֆրանսիայից եկածներին, և սկզբնավորվեց անգլիական ազգությունը։
Անգլոսաքսոնական ժամանակաշրջանն ընդգրկում է Անգլիայի պատմության 550-ից մինչև 1066 թթ.[1][2]։ Անգլոսաքսերեն լեզուն նաև հայտնի է որպես Հին Անգլերեն։ Այդ լեզվով խոսել և գրել են անգլոսաքսերը և նրանց սերունդները Անգլիայում և Հարավարևմտյան Շոտլանդիայում) 5-րդ դարի կեսերից մինչև 12-րդ դարը[3]։
Անգլո սաքսերի նվաճումներից հետո բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայրցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլո–սաքսերը ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հյուսիս և արևմուտք, մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.