From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը[1]։
Անգլո-զանզիբարյան պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աֆրիկայի գաղութային բաժանում | |||||||||
Սուլթանական պալատի ավերակները | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Միացյալ Թագավորություն | Զանզիբարի սուլթանություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Միացյալ Թագավորություն Մեթյու Լլոյդ Միացյալ Թագավորություն Հարի Ռավսոն |
Հալիդ իբն Բարգաշ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Միացյալ Թագավորություն Զանզիբարի բանակի 900 զինվոր Միացյալ Թագավորություն Թագավորական ծովային հետևակի 150 զինվոր Միացյալ Թագավորություն 3 հածանավ Միացյալ Թագավորություն 2 հրետաձիգ նավակ |
մոտ 2800 զինվոր 2 12-ֆունտանոց թնդանոթ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
1 վիրավոր | մոտ 570 մարդ[1], «Գլազգո» սուլթանական առագաստանավը, հրետանին, 2 բարկաս, մի քանի հարյուր ստրուկ |
19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր։ Պատերազմն սկսվեց Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո[1]։ Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում իրականացրեց և գրավեց գահը[2]։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջեցին հրաժարվել գահից՝ հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվեց և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք հավաքեց, պալատի նկուղներից հանեց բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
1896 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիան վերջնագիր հայտարարեց, որը ավարտվում էր ժամը 9։00-ին և համաձայն որի զանզիբարցիները պետք է զենքը վայր դնեին և իջեցնեին դրոշը։
Զանզիբարցիները իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս բերեցին մարտի բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսեց հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանեց և նույն րոպեին ջրասույզ արվեց։ Մինչև խորտակվելը զանզիբարյան նավը անընդհատ կրակում էր։ Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվել էին և դադարել էր պատասխան կրակը, բայց քանի որ դրոշակը չէր իջեցված բրիտանացիները շարունակեցին գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվեց և դրոշը այլևս չէր երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարեց հանձնվելու նշան և հրամայեց դադարեցնել կրակոցները։ Սուլթանը հրամայեց իր զորքին լքել մարտի դաշտը, իսկ ինքը պաշտպանություն խնդրեց գերմանական դեսպանատանը։
Պատերազմից հետո նախկին սուլթանը մինչև 1916 թվականը ապրում էր Դար-էս-Սալամում, մինչև նրան ձերբակալեցին անգլիացիները։ Մահացել է 1927 թվականին Մոմբասայում (Քենիա);
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.