Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ
From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ, Անգլիայի հնագույն տարեգրությունները, որոնք ընդգրկում են 495 թվականին Բրիտանիայում սաքսոնների հաստատվելուց մինչև 1154 թվականն ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Այն ստեղծվել է 9-րդ դարի վերջում Ալֆրեդ Մեծ թագավորի հրամանով և օրոք՝ Բեդա Պատվելու «Պատմության» հիման վրա։ Նրանում ընդգրկվել են նաև Մերսիա և Ուեսեքս արքայատոհմերի իշխանության տարիներից պահպանված տարեգրությունների պատառիկներն ու բանավոր ավանդույթները։ Անգլո-սաքսոնական ժամանակագրություններից պահպանվել է ինը ձեռագիր օրինակ՝ գրված հին անգլերենով և մասամբ նաև լատիներենով։
Արագ փաստեր Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ, Տեսակ ...
Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և ժամանակագրություն |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | հին անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 892 և 800 |
Anglo-Saxon Chronicle Վիքիպահեստում |
Փակել