Անդհրա-Պրադեշ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անդհրա-Պրադեշ.

Անդհրա-Պրադեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդհրա-Պրադեշ
հինդի՝ आन्ध्र प्रदेश
ուրդու՝ آندھرا پردیش
անգլ.՝ Andhra Pradesh
Երկիր
 
Հնդկաստան
ՀիմնMaa Telugu Thalliki?
Կարգավիճակնահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՀայդարաբադ
Խոշորագույն քաղաքՎիշակհապատնամ
Օրենսդրական մարմինAndhra Pradesh Legislature?
ՆահանգապետԷկկադու Սրինիվասան Լակշիմ Նարասիմհան
գլխավոր նախարարՆարա Չանդրաբաբու Նայդու
Հիմնական լեզութելուգու, ուրդու
Պաշտոնական լեզուներտելուգու
Բնակչություն (2011)
49 665 533 (10 տեղ)
Խտություն310 ( 21 տեղ)
Տարածք160 205
Հիմնադրված էնոյեմբերի 1, 1956 թ.
Սահմանակցում էՕդիշա (նահանգ), Կառնատակա, Թամիլ Նադու, Տելանգանա, Պոնդիչերրի, Չհատիսգարխ և Մահարաշտրա
Ժամային գոտիUTC+5:30
ՓոխարինեցAndhra State?
ISO 3166-2 կոդIN-AP
aponline.gov.in

Անդհրա-Պրադեշ (Āndhra Prādesh IAST, آندھرا پردیش , հինդի՝ आन्ध्र प्रदेश, անգլ.՝ Andhra Pradesh), նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հազար կմ2։ Բնակչությունը՝ 43394 000 (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։

Աշխարհագրություն

Տարածքի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200-700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկաին հարթավայրեր։

Կլիման

Կլիման արևադարձամուսոնային է հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20 °C-ից 24 °C, մայիսին՝ հով։ Տեղումները՝ 500-1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։

Տնտեսություն

Բնակչության 70 % զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967 թվականից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա-Խորհրդային բարեկամություն ընկերության Անդհրա-Պրադեշի բաժանմունքի հետ։

Կրոն

Անդհրա-Պրադեշի կրոն[1]
Կրոն Տոկոս
Հինդուիզմ
  
88.5 %
Իսլամ
  
9.6 %
Քրիստոնեություն
  
1.3 %
Ջայնիզմ
  
0.1 %
Այլ
  
0.5 %

Վարչական բաժանում

Մինչև 2014 թվականի հունիսի 2-ը նահանգը բաժանված էր 24 շրջանների, հետագայում 10 շրջաններից ձևավորվեց Թելանգանա նահանգը։ Հայդարաբադ մարզը 2 նահանգների համար դարձավ մայրաքաղք[2]:

  • Ադիլաբադ *
  • Անանտապուր
  • Վարանգալ *
  • Վիզիանահարամ (հիմնադրվել է 1979 թվականին)
  • Վիշակհապատնամ
  • Արևելյան Գոդավարի
  • Գունտուր
  • Կադապա
  • Արևմուտք Գոդավարի
  • Կարիմնագար *
  • Կրիշնա
  • Կուրնուլ
  • Կհամմամ (հիմնադրվել է 1953 թվականին)
  • Մահբուբնագար *
  • Մեդակ *
  • Նալգոնդա *
  • Նելլուրու
  • Նիզամաբադ *
  • Պրակասամ
  • Ռանգարեդդի*
  • Հայդարաբադ *
  • Չիտտուր
  • Շրիկակուլամ

Ծանոթագրություններ

  1. «Population by religion community - 2011»։ Census of India, 2011։ The Registrar General & Census Commissioner, India։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 25, 2015-ին 
  2. В Индии появился новый штат, ставший по счету 29-м

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 390
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անդհրա-Պրադեշ
Listen to this article