Անդրադարձ, բասկետբոլ սպորտաձևում գնդակի տիրում անհաջող նետումից հետո (2-միավորանոց, 3-միավորանոց, տուգանային)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անդրադարձները կարող են լինել հարձակողական և պաշտպանական. առաջինն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հարձակվող թիմի անդամներից մեկը անհաջող նետումից հետո որսում է գնդակը և այդ կերպ իր թիմին հարձակման երկրորդ հնարավորություն ընձեռնում, իսկ երկրորդի դեպքում՝ անհաջող նետումից հետո, պաշտպանվող թիմի անդամն է տիրում գնդակին, և թիմն արագ անցնում է հակագրոհի։
Անդրադարձին հաջողությամբ տիրելու համար անհրաժեշտ է հակառակորդ թիմի մարզիկին զամբյուղից հնարավորինս հեռու պահել (անգլ.՝ box out), ինչի համար էլ անհրաժեշտ է դիրքավորվել զամբյուղի և հակառակորդ մարզիկի միջև։ Որքան մարզիկը մոտ է զամբյուղին և որքան հակառակորդը հեռու է դրանից, այնքան մեծ է անդրադարձին տիրելու հավանականությունը։ Անդրադարձին տիրելու համար չափազանց կարևոր է ճիշտ հաշվարկել ցատկի պահը, գնդակն անհրաժեշտ է վերցնել ցատկի բարձակետում։ Մարզիկը չի կարող տիրել անդրադարձին, եթե հասել է իր ցատկի բարձակետին, իսկ գնդակը դեռ տատանվում է զամբյուղում։ Անդրադարձային գնդակը տիրելուց հետո անհրաժեշտ է այն ամուր ֆիքսել ձեռքերում և այն հնարավորինս հեռու պահել հակառակորդի տեսադաշտից։ Տիրելով գնդակին մարզիկը պետք է վարումով գնդակն հեռացնի սեփական զամբյուղի գոտուց կամ փոխանցել թիմակցին։
Անդրադարձին տիրելը հիմնականում ծանր հարձակվողների և կենտրոնականների պարտավորությունն է։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.