Անդրեա Բարնյանի - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Անդրեա Բարնյանի.

Անդրեա Բարնյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Picto infobox baschet.png
Անդրեա Բարնյանի
Andrea Bargnani

Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Ի ծնե տրված անունը Անդրեա Բարնյանի
Andrea Bargnani
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1985 (36 տարեկան)
Ծննդավայր
Հռոմ, Իտալիա
Ազգություն
իտալացի
Հասակ 2,13 մ
Քաշ 116 կգ
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Տորոնտո Ռեպտորս
Կարիերայի պատմություն
Ստելլա Ացուռա Ռոմա (2002–2003)
Բենետոն Տրևիզո (2003–2006)
Տորոնտո Ռեպտորս (2006–2013)
Նյու Յորք Նիքս (2013–2015)
Բրուքլին Նիքս (2015–2016)
Սասկի Բասկոնիա (2016–2017)
Մրցանակներ

  • Եվրալիգայի ծագող աստղ (2006)
  • Իտալիայի առաջնության լավագույն Մ-22 մարզիկ (2006)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2007)

Անդրեա Բարնյանի (իտալ.՝ Andrea Bargnani, հոկտեմբերի 26, 1985(1985-10-26), Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբներում անցկացրած տարիներից։

Մասնագիտական կարիերան Բարնյանին սկսել է իտալական Ա սերիայի երկրորդ դիվիզիայում հանդես եկող «Ստելլա Ացուռա Ռոմա» կոչվող ակումբում, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բենետոն Տրևիզո» ակումբ։ Ընտրվել է 2006 թվականի NBA դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից, որի կազմում անցկացրած առաջին երկու տարիներին հասել է մինչև փլեյ-օֆֆ։ Բարնյանիի օգնությամբ «Ռեպտորսը» 2006–07 մրցաշրջանում հաղթել է Ատլանտիկ դիվիզոնի ենթատիտղոսը։

Հանդես է եկել Իտալիայի մինչև 20 տարեկանների և մեծահասակների ազգային հավաքականներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Անդրեա Բարնյանի
Listen to this article