Անդրեյ Կառլովի սպանություն
2016 թվականին Ռուսաստանի դեսպանի սպանությունը Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Կառլովի սպանություն, Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի սպանությունը[1], որը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ[2][3], 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշի կողմից։ Ցուցահանդեսը կոչվում էր «Ռուսաստանը թուրքերի աչքերով»[4]։ Կրակոցներից հետո մարդասպանը մի քանի անգամ վանկարկել է «Ալլահ Աքբար», «Մի՛ մոռացեք Հալեպը», «Մի՛ մոռացեք Սիրիան»[5][6][7]։
Արագ փաստեր Անդրեյ Կառլովի սպանություն, Տեսակ ...
Անդրեյ Կառլովի սպանություն | |
---|---|
Անդրեյ Կառլովը 2016թ, հոկտեմբերի 10-ին | |
Տեսակ | քաղաքական սպանություն |
Երկիր | Թուրքիա |
Տեղադրանք | Չանկայա և Անկարա |
Գրոհի նպատակ | Անդրեյ Կառլով |
Տարեթիվ | դեկտեմբերի 19, 2016 |
Զենք | Ատրճանակ |
Զոհվածներ | 2 (այդ թվում մարդասպանը) |
Վիրավորներ | 3 |
Փակել
Պաշտոնական Մոսկվան սպանությունը որակել է ահաբեկչական գործողություն[8]։