Անդրեյ Կրամարիչ
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Կրամարիչ (խորվ.՝ Andrej Kramarić, հունիսի 19, 1991(1991-06-19)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Կրամարիչը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1991(1991-06-19)[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հոֆենհայմ | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2009 | Դինամո Զագրեբ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Դինամո Զագրեբ | 42 | (10) |
2012-2013 | → Լոկոմոտիվա | 44 | (20) |
2013-2015 | Ռիեկա | 42 | (37) |
2015-2016 | Լեսթեր Սիթի | 15 | (2) |
2015-2016 | → Հոֆենհայմ | 15 | (5) |
2016-ներկա | Հոֆենհայմ | 68 | (28) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 | Խորվաթիա Մ14 | 2 | (0) |
2007 | Խորվաթիա Մ16 | 7 | (4) |
2007-2008 | Խորվաթիա Մ17 | 12 | (6) |
2008-2009 | Խորվաթիա Մ18 | 9 | (3) |
2008-2010 | Խորվաթիա Մ19 | 12 | (3) |
2011 | Խորվաթիա Մ20 | 2 | (1) |
2009-2013 | Խորվաթիա Մ21 | 9 | (5) |
2014-ներկա | Խորվաթիա | 37 | (10) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Կրամարիչը սկսել է Դինամո Զագրեբում և համարվում է ակումբի երիտասարդական թիմերի լավագույն ռմբարկուն[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 17 տարեկան հասակում, և 2013 թվականին Դինամոյի տնօրենների խորհրդի հետ վիճելուց հետո տեղափոխվեց Ռիեկա[6], որտեղ նա դարձավ 37 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 42 խաղերում։ 2015 թվականին Կրամարիչը միացավ Լեսթեր Սիթիին[7], որի կազմում 1.5 տարի անցկացնելուց հետո սկզբից վարձավճարով[8], ապա ամբողջությամբ տեղափոխվեց Հոֆենհայմ[9]։
Խորվաթիայի երիտասարդական հավաքականների կազմում Կրամարիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի հետ հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականին։ Հավաքականի հետ մասնակցեց Եվրո 2016-ին[10] և ԱԱ 2018-ին[11]՝ հասնելով վերջինիս եզրափակիչ[12]։