Անդրեյ Օլխովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Ստանիսլավովիչ Օլխովսկի (ռուս.՝ Андре́й Станисла́вович Ольхо́вский, ծնվել է 1966 թվականի ապրիլի 15-ին, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ Պրոճեսիոնալ է դարձել 1989 թվականին։ Ելույթներն ավարտել է 2005 թվականին (մենախաղում՝ 1998 թվականին)։ Ռուս ամենահաջող զուգախաղի թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովից հետո։
Անդրեյ Օլխովսկի ռուս.՝ Андрей Станиславович Ольховский | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
Ծննդյան ամսաթիվ | 1966 թվական ապրիլի 15 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1989 թվական |
Կարիերայի ավարտ | 2005 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 3,208,620 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 117–165[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 49 (1993 թվականի հունիսի 14) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (1993, 1995) |
Ֆրանսիա | 2-րդ շրջան (1994) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1988, 1992) |
ԱՄՆ | 2-րդ շրջան (1989, 1994, 1996) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 379–314[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 6 (1995 թվականի հուլիսի 31) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1996) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (1992) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1995) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (1993, 1999) |
Ավարտել է կարիերան |
Օլխովսկին առաջին ռուս թենիսիստն է, ով խաղացել է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչում (1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղ) և առաջին ռուս թենիսիստը, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարում (1994 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության խառը զուգախաղում՝ ռուս Եվգենիա Մանյուկովայի հետ)։ Բացի այդ, նա առաջնա ռուսն է, ով հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում (1994 թվականի խառը զուգախաղում՝ Լարիսա Նեյլանդ-Սավչենկոյի հետ) և առաջին ռուսաստանցին, ով խաղացել է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում (1997 թվականի խառը զուգախաղում՝ Լարիսա Նեյլանդ-Սավչենկոյի հետ)։
1992 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում, Ջիմ Կուրիեին հաղթելով 6-4, 4-6, 6-4, 6-4 հաշվով, Օլխովսկին սահմանել է ռեկորդ Մեծ Սաղավարտի մրցաշարերի համար, որպես ամենացածր վարկանիշ ունեցող թենիսիստ, ով հաղթել է աշխարտի թիվ 1 ռակետին՝ այդ պահին Օլխովսկին համաշխարհային դասակարգման աղյուսակում է զբաղեցնում էր 193-րդ հորիզոնականը[2]։