Անդրե-Լուի Դեբիերն
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե-Լուի Դեբիերն (ֆր.՝ André-Louis Debierne, հուլիսի 14, 1874(1874-07-14)[1][2][3], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ - օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][3], Փարիզ), ֆրանսիացի քիմիկոս։ Հայտնագործել է ակտինիումը (1899), Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ համատեղ ստացել է մետաղական ռադիում (1910), 1911 թվականին ստեղծել է առաջին միջազգային ռադիումային էտալոնը, որպես Մարի Կյուրիի ուրանի հանքաքարի հետ աշխատանքների շարունակության արդյունք։
Անդրե-Լուի Դեբիերն André-Louis Debierne | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1874(1874-07-14)[1][2][3] Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ |
Մահացել է | օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][3] (75 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քիմիկոս և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա և ակտինիում |
Ալմա մատեր | Փարիզի արդյունաբերական ֆիզիկայի և քիմիայի արձրագույն դպրոց և Փարիզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Մարի Կյուրի |
Պարգևներ | |
Andre-Louis Debierne Վիքիպահեստում |
Դեբիերնը սովորել է Փարիզի քիմիայի և ֆիզիկայի արդյունաբերական բարձրագույն դպրոցում (ESPCI ParisTech)[4]: Նա Չարլզ Ֆրիդելի աշակերտն էր և Պիեռ ու Մարի Կյուրիներին մոտ ընկերը։ 1906 թվականին՝ Պիեռ Կյուրիի մահից հետո Դիբեիերն օգնում է Մարի Կյուրիին դասավանդման և հետազոտման մեջ։ 1910 թվականին Մարի Կյուրիի հետ ստացել է մետաղական ռադիում՝ տեսանելի չափերով, որը սակայն հետո վերածել են համաձուլվածքների։