Անդրոնիկոս Ա Կոմնենոս
From Wikipedia, the free encyclopedia
Անդրոնիկոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός, 1118[1][2][3], Կոստանդնուպոլիս[4][2][5] - սեպտեմբերի 12, 1185(1185-09-12)[6][7][8], Կոստանդնուպոլիս[9][10][4]), բյուզանդական կայսր, Կոմնենոսների հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը։ Տրապիզոնում հետագայում իշխող Մեծ Կոմնենոսների հարստության հիմնադիրը։
Անդրոնիկոս Ա Կոմնենոս | |
---|---|
Բյուզանդական կայսրության կայսր | |
Իշխանություն | 1183-1185 |
Հունարեն | Ανδρόνικος Α’ Κομνηνός |
Ծնվել է՝ | 1118[1][2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[4][2][5] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 12, 1185(1185-09-12)[6][7][8] մարդասպանություն |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս[9][10][4] |
Երկիր | Բյուզանդական կայսրություն[11][12][13] |
Նախորդ | Ալեքսիոս Բ Կոմնենոս |
Հաջորդող | Իսահակ Բ Անգելոս |
Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զինվոր | |
Հայր | Իսահակ Կոմնենոս |
Երեխաներ | Alexios Komnenos?, John Komnenos?, Irene Komnene? և Մանուել Կոմնենոս |
Հավատք | ուղղափառություն |
Իր բուռն կյանքի ընթացքում Անդրոնիկոսը զգաց իրեն տարբեր դերերում՝ կայսրության թշնամի, բանտարկյալ, քաղաքական էմիգրանտ, մայրաքաղաքային բնակչության սիրելի, «լատինների» հակառակորդ և հասարակ ժողովրդի կողմնակից։ Լինելով հզոր և քաջ անձնավորություն, Անդրոնիկոսը նաև գեղեցիկ և խորամանկ էր[14]։
Մանուիլ I Կոմնենոսի մահից հետո Անդրոնիկոսը զավթեց թափուր մնացած գահը։ Նրա կառավարումը սկսվեց անհրաժեշտ բարեփոխումներով, սակայն շուտով նա վերածվեց բռնապետի։ Այդ ամենը ուղեկցվեց նորմանների ներխուժմամբ, որից հետո բնակիչները ասպատամբեցին Անդրոնիկոսի դեմ և հանձնեցին գահը Իսահակ Բ Անգելոսին։ Վերջինս էլ հանձնեց Անդրոնիկոսին ժողովրդին, ովքեր էլ տանջամահ արեցին նրան։ Անգելոսների հարստության օրոք Բյուզանդիան սկսեց անկում ապրել, որի հետևանքով էլ 1204 թվականին խաչակիրները նվաճեցին Կոստանդնուպոլիսը։
- Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- Դ. Նորվիչ. Բյուզանդիայի պատմություն. —էջ. 413—414
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 402)։ |