From Wikipedia, the free encyclopedia
Անժ Պիտու (ֆր.՝ Ange Pitou), ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի վեպը։ Չորս պատմա-արկածային վեպերի ցիկլի (ընդհանուր անվանումն է՝ «Բժշկի նշումները») երրորդ մասն է։ Այս վեպը գրվել է Օգյուստ Մակեի հետ համագործակցությամբ և առաջին անգամ հրապարակվել է «Լա Պրես» (La Presse) օրաթերթում 1850-1851 թվականներին։
Անժ Պիտու ֆր.՝ Ange Pitou | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Բժիշկի նոթեր |
Նախորդ | Թագուհու կախազարդը |
Հաջորդ | Կոմսուհի դե Շարնի |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1850-1851 թթ. |
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Պատմությունը սկսվում է «1789 թվականի մի հուլիսյան հինգշաբթի օր»[1], որին նախորդում էր հուլիսի 14-ի երեքշաբթի օրը, երբ տեղի ունեցավ Բաստիլի գրավումը, և շարունակվում է երեք ամիս, մինչև 1789 թվականի հոկտեմբերի յոթը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.