Անիմացիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Անիմացիայի պատմություն. Պատմությունը կենտրոնանում է մեդիայի զարգացման վրա 1888 թվականին ցելյուլոիդ ֆիլմի հայտնվեկուց հետո, որն արտադրվել է թատերական ցուցադրումների, հեռուստատեսության և (ոչ ինտերակտիվ) տնային ժամանցի համար։
1895-1920 թվականներին՝ ֆիլմարտադրությն զարգացման ընթացքում, անիմացիայի մի քանի մեթոդներ վերստեղծվեցին կամ նորովի զարգացան, ներառելով առարկաներով ստոպ- շարժում, տիկնիկներով, կավով կամ կտրվածքներով ներկված անիմացիա։
Հազարամյակի վերջում, համակարգչային անիմացիան շատ տարածաշրջաններում դարձավ գերիշխող անիմացիոն տեխնիկա (մինչդեռ ձեռքով նկարած անիմացիան շարունակում էր տարածված մնալ ամբողջ աշխարհում, օրինակ՝ ճապոնական անիմեն կամ եվրոպական ձեռքով նկարված արտադրությունները)։ Համակարգչային անիմացիան ասոցացվում է եռաչափ տեսքի հետ՝ մանրամասն ստվերումներով, չնայած որ շատ տարբեր անիմացիոն ոճեր են ստեղծվել կամ մոդելավորվել համակարգիչներով։ Որոշ արտադրություններ կարող են ճանաչվել որպես ֆլեշ անիմացիա, սակայն գործնկանում համեմատաբար երկչափ արտաքինով, ընդգծված ուրվագծերով և փոքր ստվերով համակարգչային անիմացիաները սովորաբար համարվում են «ավանդական անիմացիա»։ Օրինակ առաջին գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է համակարգչով The Rescuers Down Under-ն է (1990 թվական), բայց դրա ոճը համարյա չի տարբերվում կինոժապավենային անիմացիայից։