From Wikipedia, the free encyclopedia
Անի Ֆրիդ Լինգդտադ (Ֆրիդա[4] ի ծնե Անի Ֆրիդ Սյունի Լյունգդտադ[5] շվեդ.՝ Anni-Frid Synni Lyngstad, նոյեմբերի 15, 1945[1][2], Բալանգեն, Նուռլան, Նորվեգիա), գերմանա նորվեգական ծագումով շվեդ երգչուհի, հայտնի է որպես ԱԲԲԱ խմբի մենակատար։ 1992 թվականի ամուսնությունից հետո՝ արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն։
Անի Ֆրիդ Լինգստադ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Anni-Frid Lyngstad |
Ի ծնե անուն | Anni-Frid Synni Lyngstad |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1945[1][2] (78 տարեկան) Բալանգեն, Նուռլան, Նորվեգիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | ջազ, փոփ ռոք, Քանթրի, dansband music?, Եվրո փոփ, դիսկո և Հիթ |
Մասնագիտություն | schlager singer, ստուդիական երաժիշտ, փոփ երգիչ, disco singer և dansband singer |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | ԷՄԻ և His Master's Voice |
Անդամակցություն | ABBA |
Ամուսին | Բեննի Անդերսոն, Prince Heinrich Ruzzo Reuss of Plauen? և Ragnar Fredriksson? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Anni-Frid Lyngstad Վիքիպահեստում |
Անի Ֆրիդը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 15-ին 19-ամյա Սյունի Լյունգդտադի և Նորվեգիայում գտնվող գերմանական օկուպացիոն զորքերի զինվորական, արդեն ամուսնացած Ալֆրեդ Հաազեի (1919-2009) կապից[6]։ Ծնվելուց կես տարի անց Սյունին մոր Արնտինա Կորնելի Լյունգդտադի հետ աղջկան ուղարկում է ավելի ապահով Շվեդիայի Տորսխելլա քաղաք։ Պատճառը գերմանացի օկուպանտների հետ կապված կանանց վատ վերաբերվելն էր, ինչպես նաև այն վտանգը, որ այդ կապերից ծնված երեխաներին կարող է մորից վերցնեին։ Սյունի շուտով ինքն էլ է մեկնում Շվեդիա, բայց շուտով՝ 21 տարեկանում, մահանում է երիկամների անբավարարվածությունից։
Երկար տարիներ համարվում էր, որ Անի Ֆրիդի հայրը զոհվել է խորտակվող նավի վրա, Գերմանիա վերադառնալիս, բայց 1977 թվականին գերմանական «Բրավո» ամսագիրը օգնեց աղջկան գտնել հորը[7]։
Ֆրիդան սկսել է իր կարիերան 1958 թվականին՝ 13 տարեկան հասակում, որպես «դանսբենդ» ոճի փոփ-երգչուհի։ Հետո միացել է ջազ կատարող խմբի ու սկսել է կատարել Գլեն Միլերի, Դյուկ Էլինգտոնի, Քաունթ Բեյսիի երգերը։ Այդ ժամանակ նրա երկրպագության առարկան էին Էլլա Ֆիցջերալդն ու Պեգի Լին։ 1963 թվականին նա ստեղծում է սեփական՝ «Anni-Frid Four» երաժշտական խումբը
2005 թվականին երբ Ֆրիդան տոնում էր իր 60-ամյակը, Universal Music ստուդիան թողարկեց Ֆրիդայի չորս սոլո ալբոմների ձայնասկավառակների շարք, նաև երեք ժամ տևողության ԴՎԴ սկավառակ, որտեղ Ֆրիդան պատմում էր իր երաժշտական կարիերայի մասին։ Այնտեղ կային նաև բազմաթիվ հազվագյուտ տեսահոլովակներ և ձայնագրումներ։
1963 թվականի ապրիլի 3-ին 17 տարեկան հասակում Ֆրիդան ամուսնացել է երաժիշտ և առևտրական Ռագնար Ֆրեդրիկսոնի հետ։ Ամուսնությունից երկու երեխա է ծնվում՝ Հանս Ռագնար Ֆրեդրիկսոնը (ծնվ. հունվարի 26, 1963) և Էն Լիսա Լոտե Ֆրեդրիկսոնը (փետրվարի 25 1967 - հունվարի 13 1998)։ Ֆրիդան և Ռագները առանձնացան աղջկա ծննդից ոչ շատ ուշ, իսկ պաշտոնապես բաժանվել են 1970 թվականի մայիսի 19-ին. այդ օրը մահացել է Ֆրիդայի 71-ամյա տատը։
1969 թվականի մայիսին Ֆրիդան ծանոթանում է Բենի Անդերսոնի հետ, 1971 թվականից սկսում են համատեղ ապրել։ Պաշտոնապես ամրագրել են ամուսնությունը 1978 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ «ԱԲԲԱ»-ն իր ժողովրդականության գագաթին էր։ Պաշտոնական ամուսնությունը տևել է երեք տարի, բաժանվել են 1981 թվականին։
1982 թվականին Ֆրիդան հեռանում է Շվեդիայից և տեղափոխվում Լոնդոն։ 1984 թվականին ապրում է Փարիզում, որտեղ ձայնագրել է «Շայն» (անգլ.՝ «Shine») ալբոմը։ 1986 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ և ապրում է մինչ այսօր։
1992 թվականի օգոստոսի 26-ին Ֆրիդան ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ Հենրիխ Ռուցո Ռեյս ֆոն Պլաուենի հետ (գերմ.՝ Heinrich Ruzzo, Prinz Reuss von Plauen) (մայիսի 24 1950 - հոկտեմբերի 29 1999)։ Այդ օրվանից Ֆրիդայի պաշտոնական դիմելաձևը՝ Ձերդ պայծառություն արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն է։ Արքայազն Հենրիխը մահացել է քաղցկեղից 1999 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ Դետրոյթի մոտ (ԱՄՆ) ավտովթարից զոհվել է Ֆրիդայի դուստրը Լիսա Լոտեն։
Քանի որ նրա ամուսինը Շվեդիայի ներկայիս թագավորի՝ Կարլ XVI Գուստավի դասընկերն էր, Ֆրիդան դարձավ արքայական ընտանիքի մտերիմը։ Այժմ նա զբաղվում է բարեգործությամբ և շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ 2005 թվականի հարցազրույցներից մեկում Ֆրիդան ասել է, որ երաժշտական գործունեության չի վերադառնա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.