Անխելա Մարիա Պոնսե Կամաչո (անգլ.՝ Ángela Maria Ponce Camacho, ի ծնե` Անխել Մարիո Պոնսե Կամաչո անգլ.՝ Ángel Mario Ponce Camacho, հունվարի 18, 1991(1991-01-18)[2], Պիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի մոդել, «Միսս Իսպանիա 2018» գեղեցկության մրցույթի հաղթող։ Պոնսեն պատմության մեջ մտել է 2018 թվականի հունիսի 29-ին` դառնալով առաջին տրանսգենդեր կինը, որը հաղթել է «Միսս Իսպանիա» մրցույթը[3]։ Ներկայացրել է իր երկիրը «Միսս Տիեզերք 2018» մրցույթում և եղել է առաջին տրանսգենդեր կինը, որը հավակնել է այդ տիտղոսին, սակայն չի անցել եզրափակիչ[4][5][6]։

Արագ փաստեր Անխելա Պոնսե իսպ.՝ Ángel Mario Ponce Camacho, Ծնվել է ...
Անխելա Պոնսե
իսպ.՝ Ángel Mario Ponce Camacho[1]
Ծնվել էհունվարի 18, 1991(1991-01-18)[2] (33 տարեկան)
ԾննդավայրՊիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից և մոդել
Փակել

Գործունեություն

Պոնսեն առաջին անգամ գեղեցկության մրցույթի մասնակցել է 2015 թվականին և հաղթել «Միսս Կադիս 2015» տիտղոսը։ Դրանից հետո նա ներկայացրել է Կադիսը «Միսս Իսպանիա 2015» մրցույթում, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել[3]։ 2018 թվականի հունիսի 29-ին Պոնսեն մասնակցել է «Միսս Իսպանիա 2018» մրցույթին և հաղթել այդ տիտղոսը` դառնալով այն հաղթած առաջին տրանսգենդեր կինը[7]։ Ներկայացրել է Իսպանիան Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք 2018» մրցույթի եզրափակչում, բայց մրցանակային տեղ չի գրավել։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.