Անխել
From Wikipedia, the free encyclopedia
Անխել (իսպ.՝ Salto Ángel, պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը թարգմանվում է՝ «Խոր տեղի ջրվեժ»), ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում։ Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»։ Ջրվեժի ընդհանուր բարձրությունը՝ 979 մ է (որոշ տեղեկություններով 1054 մ), ազատ անկումը՝ 807 մ, լայնությունը՝ 107 մ, ծախսը՝ 300 մ³/վ։ Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում։ Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու Ջեյմս Էնջելը, 1935 թվականին, որը ադամանդն էր որոնում Հարավային Ամերիկայում և նա օդում թռչելիս տեսել էր ջրվեժը։ Նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել։ Բայց մինչև նրա հայտնագործելը XX դարի սկզբին հայտնագործել է Էրնեստո Սանչեսոմ Լա Կրուսոմը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անխել | |
---|---|
Տեսակ | ջրվեժ և տեսարժան վայր |
Երկիր | Վենեսուելա |
Վարչատարածքային միավոր | Բոլիվար |
Վայր | Auyantepui? |
Բարձրություն (ԲԾՄ) | 1489 մետր |
Հարաբերական բարձրություն | 979 մետր[1] |
Լայնություն | 107 մետր |
Պահպանման տարածք | Կանայմա |
Անվանված է | Ջեյմս Էնջել |