Անկախ Պետությունների Համագործակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ՝ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում․ բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։
Անկախ Պետությունների Համագործակցություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն, commonwealth? և միջկառավարական կազմակերպություն |
Հապավում | ИДМ, СНГ, CIS, КМШ, CEI, 独联体, 獨立國協, 獨聯體, 獨聯體, GUS, CEI, CEI, CEI, CEI, CSI, GOS, GOS, SUS, CEI, SUS, OSS, SSR, BDT, IVY, FÁK, ԱՊՀ, PNM, დსთ, MDB, СНД, БДБ, ОНД, ЛДП, SRÜ, EIE, ТМД, TMD, تمد, СНД, БДБ, ЗНД, ZND, SNŠ, SND, ZND, ТУХН, GDA, CII, CIS, WNP, ХПÆ, ТУХН, NVS, NVS, ЗНД, CEI, SNS, ΚΑΚ, KSD, CEI, KSŜ, KSA, БКъБ, G'MDA, CSI, CSI, СНШ, CSI, BSHP, KNS և MDH |
Նախորդող | ԽՍՀՄ և Soviet empire? |
Հիմնադրված | դեկտեմբերի 8, 1991 |
Գլխադասային գրասենյակ | Մինսկ, Բելառուս |
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն |
Անդամ երկրներ | |
Անվանված է | commonwealth?, Անկախություն և ինքնիշխան պետություն |
Հիմնադիր | ՌԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ և Բելառուսական ԽՍՀ |
Կայք | e-cis.info(ռուս.) |
ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։