From Wikipedia, the free encyclopedia
Անհաղթների գերեզման (մակեդոներեն՝ Могила на непобедените), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին նվիրված հուշարձան։ Գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության Պրիլեպ քաղաքում։ Հուշարձանը և հուշահամալիրը կառուցվել են 1961 թվականին՝ ի պատիվ Մակեդոնիայի ժողովրդա-ազատագրական պայքարի ժամանակ մահացած մարտիկների։ Հուշահամալիրի հեղինակն է սերբ ճարտարապետ Բոգդան Բոգդանովը[1]։
Անհաղթների գերեզման | |
---|---|
Տեսակ | Հուշարձան |
Քանդակագործ | Bogdan Bogdanović? |
Ստեղծում | 1961 |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Բնակավայր | Պրիլեպ |
Tomb of the Undefeated Վիքիպահեստում |
Հուշահամալիրը բաղկացած է աճյունասափորներից և այն մարդկանց եղբայրական գերեզմաններից, որոնք մահացել են պատերազմի ժամանակ։ Աճյունասափորները մարմարից են և արտաքին տեսքից նման են անտիկ աճյունասափորներին։ Ամենամեծ աճյունասափորի գագաթին կա Հավերժական կրակի խորհրդանիշ, որը խորհրդանշում է մակեդոնական ազգային պայքարը հանուն անկախության։ Հուշահամալիրի երկրորդ մասը դամբարանն է, որում գտնվում են Պրիլեպի և հարակից շրջանների 462 մարտիկների աճյունները։ Նրանց անունները փորագրված են մարմարե սալիկների վրա։
Հուշահամալիրը գտնվում է Հեղափոխության այգում` քաղաքի հարավային մասում, և շրջապատված է մշտադալար բույսերով։ 1961 թվականին հուշահամալիրի տարածքում տեղակայվեց Մակեդոնիայի ազգային-ազատագրական պայքարի բոլոր մարտիկների և մահացածների հուշարձան։ Հուշահամալիրի տարածքում է տեղակայված կիսաբոլորաձև գերեզմանաբլուր, որի ներքին մասերը մարմարային սալիկներով են հարթեցված։ Նրանց վրա գրված են Պրիլեպի և հարակից շրջանների 462 մարտիկների անունները։ Գերեզմանաբլուրի առջև տեղակայված են ութ մարմարե աճյունասափորներ, որոնք խորհրդանշում են Մակեդոնիայում առաջին պարտիզանական խմբավորումների ձևավորումը, և նրանց հետագա ձևափոխումը ուժեղ ռազմական միավորի[3]։
1989 թվականին Հեղափոխության այգու տարածքը հռչակվեց մշակութային ժառանգության հուշարձան։ 1961 թվականին այգում պաշտոնապես բացվեց ազգային հերոսներին նվիրված ծառուղի։ Ծառուղու վրա է տեղակայված ինն ազգային հերոսների բրոնզե կիսանդրի, որոնք ծնվել են Պրիլեպում։ Նրանք են՝ Կիրո Գավրիլովը, Իլյա Իվանովը, Իորդան Չոպելան, Բորկա Տալեսկին, Կուզման Յասիֆովսկին, Միրչե Ասևը, Բորկա Վալեվսկին, Լևկով Ռամպոն և Կրումա Վոլնարովսկին։ 2012 թվականից ծրագիր է ընդունվել, որի համաձայն պետք է տեղադրվեն ևս չորս ազգային հերոսի կիսանդրի։ Նրանք նույնպես Պրիլեպից են, սակայն քաղաքական գործիչներ են։ Նրանք են՝ Վերա Ասևան, Բորկո Տամելկովացին, Դորա Դամևացին և Կռստե Ցրվենացին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.