հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
Անհատական ճաշակ (հանգըլ: 개인의 취향; հանջա: 個人의 趣向; կոր․ նոր ռոմ․: Kaeinui Chwihyang; MR: Kaein-ŭi Ch‘wihyang, ավելի հայտնի է որպես Personal Preference), 2010 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որում նկարահանվել են Սոն Յե Ջինը և Լի Մին Հոն։ Այն հիմնված է 2007 թվականին գրված նույնանուն վեպի վրա, որի հեղինակն է Լի Սե Ինը, որում պատմվում է կահույքի դիզայներ Պակ Քե Ինի մասին, ով ապրում է Ջեոն Ջին Հոյի հետ միասին, և նա կարծել է, որ նա համասեռամոլ է[1][2][3][4][5][6]։ Հեռուստասերիալը ցուցադրվել է MBC հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից մինչև մայիսի 20- ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 21:55, հեռուստասերիալը բաղկացած էր 16 սերիայից։
Անհատական ճաշակ Personal Preference | |
---|---|
Ժանր | Կատակերգություն Դրամա Ռոմանտիկա |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Սոն Հյունգ Սուկ Նոհ Ջոնգ Չան |
Գլխավոր դերերում | Սոն Յե Ջին Լի Մին Հո |
Պրոդյուսեր | Հան Հի |
Սցենարիստ | Քիմ Հե Ջու |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | մարտի 31, 2010-ից մայիսի 20, 2010-ը |
Հեռուստաալիք | MBC |
Դիստրիբյուտոր | MBC |
Նախորդ | Can We Love Again? |
Հաջորդ | I Live Without Incident? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Բարեսիրտ և անկեղծ Պակ Քե Ինի կյանքը վերածվեց խառնաշփոթի մեկ ակնթարթում։ Դյուրահավատ աղջկան դավաճանեցին միանգամից նրա ամենամոտիկ երկու մարդիկ՝ լավագույն ընկերուհին և փեսացուն։ Նա հանդիպում էր Չանգ Ռյոլի հետ, սիրահարված էր նրան մինչև ականջների ծայրը, միայն թե փեսացուն հանկարծակի հայտարարում է, որ երբեք չի սիրել նրան, նա եղել է տղայի համար ընդամենը փոքրիկ շուն, որը մոլորվել էր փողոցում։ Նա ընտրել է շատ նուրբ և շատ դյուրահավատ աղջկա, ջերմացրել է, գուրգուրել, բայց եկել է բաժանման ժամանակը։ Նա թողնում է աղջկան, որպեսզի ամուսնանա Քե Ինի լավագույն ընկերուհու հետ, ում հետ ամուսնանալը շահավետ էր երիտասարդի բիզնեսի համար։
Բայց սա Քե Ինի արկածների միայն սկիզբն էր։ Աղջիկը զբաղվում է դիզայներական կահույք պատրաստելով և փորձում է դրանք վաճառել։ Բայց հաճախորդներ չեն եղել և երբեք էլ չեն լինի։ Խնդիրը նրանում է, որ աղջիկը վարկ է վերցրել իր հայրիկի տան դիմաց, ծնողներից գաղտնի, այնպես որ շտապ շահույթ է պետք։ Ցավոք սրտի, գումար չկա և չի լինի։
Որպեսզի գոնե ինչ- որ չափով բարելավի իր ֆինանսական վիճակը Քե Ինը որոշում է տան սենյակներից մեկը վարձով տալ։ Նա կնախընտրեր, որպեսզի իր հարևանը լինի աղջիկ, բայց իգական սեռի թեկնածուներ չկային։ Բայց նրա հետ հարևան դառնալու ցանկություն է հայտնում երիտասարդ գեղեցիկ Ջոն Ջին Հոն։ Որոշ թյուրիմացությունների պատճառով, Քե Ինը համոզված էր, որ նա համասեռամոլ էր, ով նախընտրում է տղաների։ Նման մեկի հետ ապրելը հաճույք է, յուրաքանչյուր աղջիկ երազում է համասեռամոլ ընկերոջ մասին։
Ջին Հոն ունի իր շարժառիթները, որպեսզի ապրի այդ տանը։ Քե Ինի պապիկը, ով երիտասարդ տարիքում կառուցել է տունը, եղել է հայտնի ճարտարապետ և տանը թաքցրել էր տան հատակագիծը։ Երիտասարդի մոտ, ով ղեկավարում է ոչ այդքան մեծ ընկերությունը, այժմ դժվար ժամանակներ էին, նրան անհրաժեշտ էր ձեռք բերել գաղտնի գծագրերը, եթե իհարկե նրանք գոյություն ունեն։
Բայց իրականում Ջին Հոն հասարակ երիտասարդ է և ընդհանրապես համասեռամոլ չէ։ Քե Ինի պարզությունը, անեմղությունը, բարի և արդար սիրտը կգերեն յուրաքանչյուրին, միայն անհրաժեշտ է նրան ավելի լավ ճանաչել։ Կարող է արդյո՞ք սառնասիրտ և անտարբեր տղան, ով սովոր էր չմտերմանալ մարդկանց հետ, դիամակայել նրան։ Եվ ինչպե՞ս է նա բացատրելու, որ նա համասեռամոլ չէ, որ իրականում հասարակ տղա է և իրենց ծանոթության հենց առաջին իսկ պահից խաբել է նրան[7][8]։
Անփույթ աղջիկ։ Նա սկսնակ կահույքի դիզայներ է, և հայտնի ճարտարապետ Պակ Չոլ Հանի աղջիկը։ Այն բանից հետո երբ նրա ընկերը Հան Չանգ Ռյոլը նրան փոխարինում է իր հարևանուհու հետ, նրա սրտում մի մեծ սպի է մնում։
Ճարտարապետ, ով ամեն կերպ փորձում է պահպանել իր փոքրիկ գործակալությունը, ինչպես նաև վերադարձնել իր մահացած հայրիկի ընկերությունը Չանգ Ռյոլի հայրիկից։
Ջոն Ջին Հոյի հակառակորդը և Քե Ինի նախկին ընկերը։
Սերիայի # | Ցուցադրման ամսաթիվ | Դիտողների միջին քանակ | |||
---|---|---|---|---|---|
TNmS Ratings[15] | AGB Nielsen[16] | ||||
Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | ||
1 | 31 մարտի 2010 թվական | 12.7% | 13.7% | 12.5% | 13.8% |
2 | 1 ապրիլի 2010 թվական | 11.4% | 11.9% | 12.5% | 14.2% |
3 | 7 ապրիլի 2010 թվական | 12.9% | 14.5% | 11.5% | 13.0% |
4 | 8 ապրիլի 2010 թվական | 12.8% | 14.0% | 10.9% | 12.7% |
5 | 14 ապրիլի 2010 թվական | 13.0% | 14.3% | 11.8% | 13.6% |
6 | 15 ապրիլի 2010 թվական | 12.2% | 13.1% | 11.1% | 12.7% |
7 | 21 ապրիլի 2010 թվական | 13.6% | 15.1% | 11.6% | 14.0% |
8 | 22 ապրիլի 2010 թվական | 13.0% | 13.9% | 11.9% | 13.2% |
9 | 28 ապրիլի 2010 թվական | 14.2% | 15.8% | 13.1% | 15.1% |
10 | 29 ապրիլի 2010 թվական | 13.9% | 15.0% | 12.1% | 13.7% |
11 | 5 մայիսի 2010 թվական | 16.2% | 17.6% | 12.6% | 14.4% |
12 | 6 մայիսի 2010 թվական | 14.3% | 15.8% | 12.3% | 14.0% |
13 | 12 մայիսի 2010 թվական | 12.1% | 13.1% | 10.9% | 12.6% |
14 | 13 մայիսի 2010 թվական | 13.2% | 14.3% | 10.2% | 11.8% |
15 | 19 մայիսի 2010 թվական | 12.4% | 13.0% | 10.7% | 12.1% |
16 | 20 մայիսի 2010 թվական | 14.3% | 14.9% | 11.1% | 12.4% |
Միջին | 13.3% | 14.4% | 11.7% | 13.3% |
Թվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Գերազանցության մրցանակ, դերասան | Լի Մին Հո | Հաղթանակ | |
Լավագույն նորեկ դերասան | Իմ Սոլոնգ | Առաջադրված | ||
Ճանաչության մրցանակ | Լի Մին Հո | Առաջադրված | ||
Սոն Յե Ջին | Առաջադրված | |||
Լավագույն զույգ | Լի Մին Հո և Սոն Յե Ջին | Առաջադրված | ||
Լավագույն / արտերկրուց ամենաշատ ցուցադրված դրամա | Անհատական ճաշակ | Հաղթանակ |
Չնայած Կորեայի միջին վարկանիշին[20], «Անձնական ճաշակի» արտասահմանյան իրավունքները արդեն վաճառվել էին Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Հոնկոնգում և Թաիլանդում[21][22]։
Ճապոնիայում սերիալը ցուցադրվել է KNTV հեռուստաալիքով 2010 թվականի մարտի 31- ից[23]։ Reruns aired on TBS beginning February 16, 2012;[24] Այն կիսում նույն ժամանակային ինտերվալը Լի Մին Հոյի մեկ այլ Քաղաքային որսորդ դրամայի հետ, որը ցուցադրվում էր Fuji TV հեռուստաալիքով[25]։
Ֆիլիպիններում սերիալը ցուցադրվել է ABS-CBN հեռուստաալիքով «Կատարյալ հանդիպում» անունով 2010 թվականի նոյեմբերի 8- ից մինչև 2011 թվականի հունվարի 7- ը։
Մալազիայում ցուցադրվել է 8TV հեռուստաալիքով մալայերեն NTV7 ենթագրերով։
Թաիլանդում այն ցուցադրվել է Channel 7 հեռուստաալիքով ամեն շաբաթ և կիրակի օրերին ժամը 9։15, 2011 թվականի մարտի 5- ից[26]։
Այն նաև հեռարձակվել է մերձավոր արևելքում MBC 4 հեռուստալիքով ( "الذوق الخاص" կրկնօրինակված), այն սկսել են ցուցադրել 2014 թվականի փետրվարի 16- ից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.