Անձախի ձոր
Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Անձախի կամ Անձահի ձոր[1], գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[2] Կոտոր (այժմ՝ Կոտուր–չայ) գետի հովտում։ Հիշատակվում է VII դ., «Աշխարհացոյց»–ում և Թովմա Արծրունու մոտ։ Ա. ձ. կոչվել է նաև Ընծայից ձոր (Ձորն Ընծայից)։ Գավառում էր գտնվում Կոտոր բերդը։ Հայտնի էր Ա. ձ–ի Ընծայից նախարարական տոհմը։