Անձիտ, գավառ Ծոփքի հայկական թագավորության, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։

Աշխարհագրություն

Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։

Պատմություն

Ասուրա-բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու ձևով։ Անձիտով էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Անձիտում էին գտնվում Անձիտ, Խարբերդ, Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ[62-ին հայ-պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին(տես Հռանդեայի պայմանագիր)։ Գավառում հայտնի էր Անձտեացիների նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանումից հետո Անձիտը դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 427 Thumb

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.