From Wikipedia, the free encyclopedia
«Անճոռնի ես» (անգլ.՝ Despicable Me), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ[8], որն արտադրվել է «Universal Studios» ստուդիայի կողմից՝ 2010 թվականի հուլիսին[9]։ Առաջին անգամ մուլտֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանում` 2010 թվականի հուլիսի 8-ին։ Հաջորդ օրը` հուլիսի 9-ին, ֆիմի պրեմիերան պաշտոնապես տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[10]։
Դրանից հետո մուլտֆիլմը լայնորեն տարածվեց Ուկրաինայում (հուլիսի 15), Ավստրալիայում (հուլիսի 24), Գերմանիայում (սեպտեմբերի 30), Վրաստանում (հոկտեմբերի 7) և Հունաստանում (նոյեմբերի 25)։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Կանադայում, Բրազիլիայում, Իտալիայում, Թուրքիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ), Լեհաստանում և այլ երկրներում։
Մուլտֆիլմը սկսում է նրանով, որ Եգիպտոս գնացած զբոսաշրջիկներն ականատես են լինում, թե ինչպես է Քեոփսի բուրգը թսկում։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը չարագործ Գրյու անունով մի մարդ է։ Գրյուն և իր ընկերները մշտապես եղել են մրցակցության մեջ, թե ով կարող է ավելի շատ չարագործություններ կատարել և դժբախտություններ պարգևել մարդկանց։
Շատ չարագործություններ կատարելուց հետո, արդեն այդ խումբը գրեթե անելիքներ չուներ։ Այդ պարագայում Գրյուի մտքով մի շատ հետաքրքիր չարագործություն է անցնում և Գրյուն որոշում է Տիեզերքից փոքրացնել լուսինը և մարդկանցից գումար պահանջել լուսնի վերադարձի համար։ Նա հիշում է, որ մի բնակավայրում պահվում է մարմինները փոքրացնող հատուկ մեխանիզմ, որով և Գրյուն կարող է կատարել իր չարագործությունը։ Նա ուղևորվում է այդ վայրը և այնտեղից գողանում սարքը։ Պարզվում է, որ նրա գլխավոր հակառակորդը՝ Վեկտորը ևս այդ մտադրությունը ուներ և երկու չարագործները այդ սարքի համար կռվի են բռնկվում։ Ի վերջո, Վեկտորը ավելի խելացի է գտնվում և կարողանում է տանել այդ սարքը։
Գրյուն բարկացած վերադառնում է տուն և պլաններ մշակում, թե ինչպես կարող է գողանալ իրերը փոքրացնող սարքը Վեկտորի մոտից։ Հենց այդ պահին դուռը թակում են երեք փոքրիկ, նուրբ, գեղեցիկ աղջիկներ՝ Մարգոն, Էդիտը և Ագնեսը։ Նրանք վաճառում էին թխվածքաբլիթ և Գրյուն տեսնելով, թե ինչպես են աղջիկները ներս սողոսկում դեպի սենյակ, նրա մտքով մի շատ լավ միտք է անցնում։ Պարզվում է, որ այդ աղջնակները մանկատնից են և Գրյուն հաջորդ օրը որդեգրում է նրանց։
Հենց նույն օրը Գրյուն և երեք աղջիկները փորձում են ներթափանցել Վեկտորի տուն։ Գրյուի միայնակ փորձերը մշտապես ձախողվում են, սակայն երեք աղջնակները կարողանում են հեշտությամբ ներթափանցել Վեկտորի տուն և գողանալ այդ սարքը։ Այդ ժամանակ Վեկտորը գտնվում էր իր հանգստի վայրում՝ շնաձկան ակվարիումի մոտ։ Դրանից հետո Գրյուն և աղջնակները հասնելով տուն զվարճանում են։ Գրյուն գնալով հասկանում է, որ սկսել է կապվել աղջիկների հետ։ Հետո Գրյուն փոքրեցնում է լուսինը և պահում բնակարանում։
Այս ամենի մասին տեղեկանում է մանկատան ղեկավարը, որտեղից Գրյուն որդեգրել էր աղջիկներին։ Տնօրենը գալիս է և աղջիկներին հետ վերցնում Գրյուից և տանում մանկատուն։ Գրյուն կարոտում է աղջիկներին և հիշում, որ աղջիկները պարի դաս ունեն։ Նա գնում է պարի խմբակ և տեսնում, որ ուղերձ ունի։ Ուղերձի հեղինակը Վեկտորն էր և նա ասում էր, որ եթե չվերադարձնի այդ սարքը, աղջիկներին հետ չի ստանա։ Նույն պահին Գրյուն վերցնում է այդ սարքը, գնում և հանձնում է Վեկտորին։ Վեկտորը սարքը ստանալով ևս չի հանձնում աղջիկներին և թեժ պայքար է ընթանում և լուսինը գնալով սկսում է մեծանալ։ Լուսինը հեռանում է Երկրից, իսկ Վեկտորը մնում է լուսնի վրա։
«Անճոռնի ես» մուլտֆիլլմի հիմնական երաժշտության կատարողը համարվում է ամերիկացի երգիչ Ֆարել Վիլյամսը[12]։ 2010 թվականի հուլիսի 6-ին լույս տեսավ մուլտֆիլմում հնչող հիմնական երաժշտությունը, որը կոչվում էր Despicable Me: Original Motion Picture Soundtrack:
Despicable Me: Original Motion Picture Soundtrack | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Исполнитель | Տևողություն | |||||
1. | «Despicable Me» | Ֆարել Վիլյամս | Pharrell | 4:13 | |||||
2. | «Fun, Fun, Fun» | Ֆարել Վիլյամս | Pharrell | 3:26 | |||||
3. | «I'm On a Roll» | Ֆարել Վիլյամս | Destinee & Paris | 3:11 | |||||
4. | «Minion Mambo» (feat. Pharrell & Lupe Fiasco) | Ֆարել Վիլյամս | The Minions | 3:04 | |||||
5. | «Boogie Fever» (from the 1976 album Showcase) | Freddie Perren/Kenneth St. Lewis | The Sylvers | 3:28 | |||||
6. | «My Life» | Ֆարել Վիլյամս | Ռոբին Տիկ | 3:54 | |||||
7. | «Prettiest Girls» | Ֆարել Վիլյամս | Pharrell | 3:19 | |||||
8. | «Rocket's Theme» | Ֆարել Վիլյամս | Pharrell | 4:03 | |||||
9. | «You Should Be Dancing» (Children of the World) | Bee Gees | Bee Gees | 4:18 | |||||
10. | «The Unicorn Song» | Ֆարել Վիլյամս | Agnes (Elsie Fisher) | 2:08 | |||||
11. | «Soñar (My Life)» (iTunes only Bonus track) | Ֆարել Վիլյամս/Robin Thicke | David Bisbal | 4:03 |
Despicable Me: Original Motion Picture Soundtrack (More Music) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Performer | Տևողություն | ||||||
1. | «Casino Royale» | Herb Alpert & The Tijuana Brass | 2:39 | ||||||
2. | «Despicable Me (The Balloon)» | Pharrell | 2:16 | ||||||
3. | «Sweet Home Alabama» | Ed King, Gary Rossington, Ronnie Van Zant) | 4:45 | ||||||
4. | «Rocket's Theme (Bed Scene)» | Pharrell | 0:35 | ||||||
5. | «Garota De Ipanema» | Antonio Carlos Jobim & Vinicius De Moraes | 3:31 | ||||||
6. | «Despicable Me II (Checking Inn)» | Pharrell | 1:48 | ||||||
7. | «Prettiest Girls (Introduction)» | Pharrell | 0:42 | ||||||
8. | «Copacabana» | Barry Manilow | 5:46 | ||||||
9. | «The Way It Is (Vector's Theme)» | D.A. Wallach | 0:48 | ||||||
10. | «Prettiest Girls (Theme Park)» | Pharrell | 2:17 | ||||||
11. | «Swan Lake Waltz» | Pyotr Ilyich Tchaikovsky | 6:52 | ||||||
12. | «Fun, Fun, Fun (Orchestra Version)» | Pharrell | 2:52 |
Despicable Me Score | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Happy Gru» | 0:52 | |||||||
2. | «Door Bell Rings» | 0:22 | |||||||
3. | «Kyle Attacks» | 0:30 | |||||||
4. | «Nefario Calls Gru» | 1:08 | |||||||
5. | «Minion March» | 1:29 | |||||||
6. | «Miss Hattie's Face» | 0:49 | |||||||
7. | «Gru Calls Mom» | 0:43 | |||||||
8. | «Meeting Mr. Perkins» | 1:10 | |||||||
9. | «Explosion» | 0:19 | |||||||
10. | «Meet The Girls (Reprise)» | 0:27 | |||||||
11. | «Adoption Process» | 4:02 | |||||||
12. | «Gru's Lair» | 1:01 | |||||||
13. | «Gru's Kitchen» | 1:41 | |||||||
14. | «All Girls Amped Up» | 0:18 | |||||||
15. | «Girls To Bed» | 1:58 | |||||||
16. | «Girls To Dance Class» | 0:34 | |||||||
17. | «Gru Is Angry» | 1:04 | |||||||
18. | «Nefario Is Angry» | 0:27 | |||||||
19. | «Teleconference» | 3:37 | |||||||
20. | «Piggy Bank» | 2:18 | |||||||
21. | «Hyper Girls» | 0:37 | |||||||
22. | «Sleepy Kittens» | 3:38 | |||||||
23. | «Nefario Confronts Gru» | 1:43 | |||||||
24. | «Don't Let Her Take Us» | 1:34 | |||||||
25. | «Kisses Goodnight» | 2:41 |
Despicable Me Promo Score | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Logo – Beautiful Egypt» | 1:42 | |||||||
2. | «Mal Mart» | 1:36 | |||||||
3. | «Cookie Delivery» | 3:30 | |||||||
4. | «Drunk Unicorn» | 0:36 | |||||||
5. | «Blast Off» | 1:32 | |||||||
6. | «Gru In Space» | 0:47 | |||||||
7. | «Rushing Back» | 1:34 | |||||||
8. | «Gru VS. Vector» | 6:02 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.