Անմեղության թանգարան (թանգարան)
թանգարան Ստամբուլում / From Wikipedia, the free encyclopedia
Անմեղության թանգարան (թուրքերեն՝ Masumiyet Müzesi), գրող Օրհան Փամուկի կողմից հիմնադրված թանգարան Ստամբուլում։ Թանգարանը տեղավորված է 19-րդ դարում կառուցված շենքում։ Թանգարանը համարվում է Օրհան Փամուկի 2008 թվականին հրապարակած համանուն վեպի ուղեկիցը, որտեղ պատմությունները ծավալվում են ստամբուլյան երկու ընտանիքների շուրջ։ 2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անմեղության թանգարան (այլ կիրառումներ)
Անմեղության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | Թուրքիա[1] |
Տեղագրություն | Բեյօղլու և Ստամբուլի մարզ |
Հասցե | Çukurcuma Caddesi - Dalgıç Çıkmaz |
Հիմնադրվել է | 2012 |
Հիմնադիր | Օրհան Փամուկ |
Կայք | masumiyetmuzesi.org/en(անգլ.) և masumiyetmuzesi.org(թուրքերեն) |
Եվ վեպը, և թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ[3]։ Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ զարմիկին, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները[3][4]։ Ըստ թանգարանի կայքի՝ թանգարանի հավաքածուն կազմող ավելի քան 1000 ցուցանմուշները ներկայացնում են, թե ինչ են վեպի հերոսները «օգտագործել, հագել, լսել, տեսել, երազել. ամենը մանրակրկիտ ներկայացված է արկղերում և ցուցափեղկերում»։