հայ թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Իշխանուհի Աննա Դավթի Աբամելիք-Լազարյան (ամուսնական ազգանունը՝ Աբամելիք-Բարատինսկայա, ռուս.՝ Анна Давыдовна Абамелек-Лазарева, ապրիլի 3 (15), 1814[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 13 (25), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]), ռուսահայ թարգմանչուհի, իշխան Դավիթ Աբամելիքի դուստրը, Աբամելիք-Լազարյանների ազնվական տոհմից[5]։
Աննա Աբամելիք-Լազարևա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3 (15), 1814[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | նոյեմբերի 13 (25), 1889[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թարգմանչուհի և բանաստեղծուհի |
Ամուսին | Իրակլի Բարատինսկի[4] |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Աբամելիք[2], մայր՝ Մարֆա Աբամելիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Աշխատությունները Վիքիդարանում | |
Anna Davidovna Abamelik-Lazareva Վիքիպահեստում |
Ծնվել է 1814 թվականի ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում, Դավիթ Աբամելիքի և Մարթա Լազարյանի իշխանական ընտանիքում։ Եղել է Պետերբուրգի առաջին գեղեցկուհին, նշանակվել է կայսրուհու նաժիշտ։ Ամուսնանալով Կազանի նահանգապետ Իրակլի Բարատինսկու (բանաստեղծ Եվգենի Բարատինսկու եղբոր) հետ՝ տեղափոխվել է Կազան[5]։
Հայերենից և ռուսերենից բացի կատարելապես տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունները[5][6]։
Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Թոմաս Մորի և Գյոթեի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, որը նրան բանաստեղծություն է ձոնել[5][6]։
Նրան նկարել են գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը, Օսոկինը, բանաստեղծություններ են ձոնել Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր է գրել գերմանացի ճանապարհորդ Ֆրիդրիխ Գագերնը[5]։
Աննա Աբամելիք-Լազարյանը մահացել է 1889 թվականի նոյեմբերի 25-ին, Սանկտ-Պետերբուրգում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.