From Wikipedia, the free encyclopedia
Աննա Բոլեյն (իտալ.՝ Anna Bolena), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ՝ Ֆելիչե Ռոմանի Իպոլիտո Պոնդեմոնտոյի «Հենրի VIII, կամ Աննա Բոլեյն» և Ալեսանդրո Պեպոլիի «Աննա Բոլեյն» պիեսների հիման վրա։ Օպերայի սյուժեի հիմքում ընկած է Անգլիայի արքա Հենրի VIII-ի կնոջ՝ Աննա Բոլեյնի գլխատման պատմությունը։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1830 թ. դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում։ Քննադատների կողմից դասվում է Դոնիցետտիի լավագույն օպերաների թվին։ Անվանադերի լավագույն կատարողներից են հռչակավոր սոպրանոներ Մարիա Կալլասը, Ջոան Սազերլենդը, Լեյլա Գենչերը և այլք։
Աննա Բոլեյն իտալ.՝ Anna Bolena | |
---|---|
սոպրանո երգչուհի Ջուդիտա Պաստա, Գ. Դոնիցետտիի համանուն օպերայի Աննայի դերի առաջին կատարողը | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Գաետանո Դոնիցետի[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆելիչե Ռոմանի[1] |
Սյուժեի աղբյուր | Իպոլիտո Պոնդեմոնտո. «Հենրի VIII կամ Աննա Բոլեյն», Ալեսանդրո Պեպոլի. «Աննա Բոլեյն» պիեսներ |
Գործողությունների քանակ | 3 |
Գործողության տեղ | Լոնդոն |
Գործողության ժամանակ | 1536 թ. |
Տևողություն | մոտ 3 ժամ 30 րոպե |
Կերպարներ | Anna Bolena (Anne Boleyn)?, Enrico (Henry VIII)?, Giovanna Seymour (Jane Seymour)?, Lord Rochefort (George Boleyn)?, Riccardo Percy?, Smeton (Mark Smeaton)?, Hervey?, Q63676540? և Q63676542? |
Ստեղծման տարեթիվ | 1830 |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26, 1830[1] |
Առաջնախաղի վայր | Միլան, «Կարկանո» թատրոն |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Anna Bolena Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.