Աննա Ելիզարովա-Ուլյանովա
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Իլյինիչնա Ելիզարովա-Ուլյանովա (ռուս.՝ Анна Ильинична Елизарова-Ульянова, օգոստոսի 14 (26), 1864, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս հեղափոխական և խորհրդային քաղաքական գործիչ, Վլադիմիր Լենինի քույրը և համախոհը, ԽՄԿԿ անդամ (1898)։
Աննա Ելիզարովա-Ուլյանովա ռուս.՝ Анна Ильинична Елизарова-Ульянова | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14 (26), 1864 |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ և Սիմբիրսկի Մարիինյան կանանց գիմնազիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հեղափոխական, թարգմանչուհի, խմբագիր և հիշատակագիր |
Աշխատավայր | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ |
Ամուսին | Մարկ Ելիզարով |
Ծնողներ | հայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Anna Yelizarova Վիքիպահեստում |
1880 թվականին ավարտել է Սիմբիրսկի գիմնազիան։ 1886 թվականից մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժումներին։ 1887 թվականին եղբոր՝ Ալեքսանդր Ուլյանովի գործով ձերբակալվել և դատապարտվել է 5 տարվա աքսորի։ 1896 - 1904 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Ռուսաստանում և արտասահմանում։ 1908-1909 թվականներին կազմակերպել է Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» գրքի հրատարակումը։ 1913 թվականին աշխատել է «Պրավդա» թերթում, եղել «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրի քարտուղար, «Ռաբոտնիցա» («Работница») ամսագրի խմբագրության անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է բյուրոյի անդամ, «Պրավդա» թերթի քարտուղար, «Տկաչ» («Ткач») ամսագրի խմբագիրը։
1918-1921 թվականներին աշխատել է սոցապահովագրության, ապա լուսավորության ժողկոմատներում, հետագա տարիներին՝ ԽՄԿԿ-ին կից ՄԷԼ-ի ինստիտուտում։