Աննա Լենա Լաուրեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աննա Լենա Լաուրեն.

Աննա Լենա Լաուրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Լենա Լաուրեն
շվեդերեն՝ Anna-Lena Laurén
Ծնվել էապրիլի 4, 1976(1976-04-04) (45 տարեկան)
ԾննդավայրParainen, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Ֆինլանդիա
Քաղաքացիություն
 Ֆինլանդիա
ԱզգությունՖինլանդիայի շվեդախոս բնակչություն
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունÅbo Akademi University?
Մասնագիտությունհեղինակ և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Hugo Bergroth award? Topeliuspriset? Հանրային տեղեկատվության պետական մրցանակ և Finnish Grand Prize for Journalism?[1][2]
Anna-Lena Laurén Վիքիպահեստում

Աննա Լենա Լաուրեն (շվեդերեն՝ Anna-Lena Laurén, (ապրիլի 4, 1976(1976-04-04), Parainen, Վարսինայս-Սուոմի, Turku and Pori Province, Ֆինլանդիա)), ֆինն լրագրողուհի և ծագումով շվեդ գրող, շվեդալեզու «Hufvudstadsbladet» և «Svenska Dagbladet» թերթերի մոսկովյան թղթակից։

Կենսագրություն

Ծնվել է 1976 թվականի ապրիլի 4-ին Պարգասում՝ Ֆինլանդիայում։ Աբոյի և Տուրկույի ակադեմիաներում սովորել է քաղաքագիտություն, գրականություն և ռուսերեն[3]. Հելսինկեի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կատարելագործել է ռուսերենը[4]։ 2003 թվականին դարձել է ֆինն ամենաերիտասարդ շվեդալեզու թղթակիցը, որն արժանացել է Թոփելիուսի մրցանակին։

2006-2010 թվականներին աշխատել է որպես Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի «YLE» պետական հեռուստաընկերության նորությունների շվեդական ծառայության թղթակից։ Նրա՝ «Նրանց՝ այդ ռուսների գլխի հետ ինչ-որ բան այն չէ» (շվեդերեն՝ «De är inte kloka, de där ryssarna») գրքի հրապարակումը Ռուսաստանում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել[5][6]։ Գիրքը բեսթսելլեր է դարձել և մի քանի հրատարակություն է ունեցել Ռուսաստանում և Ուկրաինայում[7] ։ Գրքի ուկրաիներեն թարգմանությունը նախաձեռնել է Ուկրաինայում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը (Christer Michelsson)[8]:

2012 թվականին «Կին-լրագրողներ» կազմակերպության կողմից արժանացել է Կելոկաս մրցանակի։ 2013 թվականին լույս է տեսել «Frihetens pris är okänt» («Անքննելի է ազատության գինը») գիրքը, որը պատմում է Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղզստանում «Գունավոր հեղափոխություններիի» և այդ երկրներում տիրող ներկայիս իրավիճակի մասին[9]։ Ներկայումս «Хувудстадбладет» թերթի թղթակից է։

Ազատ տիրապետում է շվեդերենին (մայրենի), ֆիններենին և ռուսերենին։

Մատենագիտություն

ռուսերեն
ուկրաիներեն
  • «У них щось негаразд з головою, в тих росіян». Львів: ЛА «Піраміда», 2011. — 128 с.
  • «У горах всі рівні». Львів, ЛА «Піраміда», 2012. — 152 с.
  • «Невідома ціна свободи». Львів, ЛА «Піраміда», 2013. — 148 с.
շվեդերեն
  • «De är inte kloka, de där ryssarna» — ögonblicksbilder från Ryssland, Söderströms, Helsingfors 2008, ISBN 978-951-52-2659-4
  • I bergen finns inga herrar — om Kaukasien och dess folk, Söderströms, Helsingfors 2009, ISBN 978-951-52-2618-1
  • Sedan jag kom till Moskva, Söderströms, Helsingfors 2010, ISBN 978-951-52-2731-7
  • Frihetens pris är okänt («Неисповедима цена свободы»), Schildts & Söderströms 2013, ISBN 9789515232274
ֆիններեն
  • Hulluja nuo venäläiset, suom. Laura Beck. Teos. 2009
  • Vuorilla ei ole herroja, suom. Laura Jänisniemi. Teos. 2009
  • Sitten saavuin Moskovaan, suom. Elina Uotila. Teos. 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://suurijournalistipalkinto.fi/palkitut/palkitut-vuosittain/palkitut-2020/8074194
  2. https://svenska.yle.fi/artikel/2021/03/10/anna-lena-lauren-ar-arets-journalist-hjalper-pa-ett-unikt-satt-att-forsta-vart
  3. Anna-Lena Laurén на сайте издательства Teos
  4. ««Россия — страна, в которую я влюблена» (Анна-Лена Лаурен)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-30 
  5. Анна-Лена Лаурен: «В России разговоры всегда настоящие!»
  6. «Как Анна-Лена Лаурен открыла Россию или Финская сообразительность как орудие Большой игры»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2019-07-05 
  7. «Финская писательница научилась наглости у русских»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-30 
  8. «Анна-Лена Лаурен разгадала «загадочную» русскую душу»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-05-ին։ Վերցված է 2019-07-05 
  9. Анна-Лена Лаурен и цена революций на сайте Посольства Финляндии в Москве

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աննա Լենա Լաուրեն
Listen to this article