տավղահար և կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Աննա Մարիա Յորդանովա Ռավնոպոլսկա-Դին (բուլղար․՝ Анна-Мария Йорданова Равнополска-Дийн, օգոստոսի 3, 1960, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի տավղահար և կոմպոզիտոր։
Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին | |
---|---|
Ի ծնե անուն | բուլղար․՝ Анна-Мария Равнополска-Дийн |
Ծնվել է | օգոստոսի 3, 1960 (64 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | տավիղ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Anna-Maria Ravnopolska-Dean Վիքիպահեստում |
Աննա-Մարիա Ռավնոպոլսկա-Դինը ծնվել է Սոֆիայում։ Սովորել է իտալացի պրոֆեսոր և տավղահար Լիանա Պասկալիի մոտ, այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, անվանի տավղահար պրոֆեսոր Սյուզեն ՄաքԴոնալդի մոտ` Ինդիանայի համալսարանում (Բլումինգթոն)։ Նրա երկու ուսուցիչները՝ Մարսել Տուրնիե (Լիանա Պասկալի) և Հենրիետ Ռենի (Սյուզեն ՄակԴոնալդ) եղել են ֆրանսիական տավղահարների դպրոցի սաներ։ Ինդիանայի համալսարանի երաժշտական դպրոցից ստացել է Արտիստիկ դիպլոմ։ 1992 թվականին առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի Քարնեգի հոլում։ Ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել է Նյու Յորքի WQXR ռադիոյի «McGraw-Hill Young Artists Showcase» հաղորդման միջոցով, ավելի ուշ մասնակցել է մի շարք նշանավոր միջազգային մրցույթների, այդ թվում՝ Գարիլեսսի Բերիում, Մյունխենում և Երուսաղեմում։
1992 թվականին դարձել է Բուլղարիայի ամերիկյան համալսարանի հիմնադիրներից մեկը։ Համալսարանում դասավանդել է մի քանի տեսական և դաշնամուրի ու տավիղի կիրառական դասընթացներ։ 2008 թվականին Ռավնոպոլսկա-Դինի ուսանողները Բալկանյան թերակղզում առաջին անգամ կատարել են Պյոտր Չայկովսկու եղանակները[1]։
Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինի ամենահայտնի ելույթներից մեկը եղել է 2002 թվականին, Ժնևի տավղահարների ութերորդ համաշխարհային կոնգրեսում։ Այնտեղ նա կատարել է առաջին տավիղ վեց տավղահարների համույթում և առանձին մենահամերգ է ունեցել, չնայած ձախ ձեռքի մասնակի կաթվածահարությանը։
2003 թվականին Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինը բացահայտել է իր կոմպոզիտորական տաղանդը։ Նրա առաջին ստեղծագործությունը` «Իմպրովիզացիա», գրված է բուլղարական ժողովրդական ոճով։
"Երաժշտություն. երեկ-այսօր", 2002
“Երաժշտական հորիզոններ”, vol. 7 - 8, 2001, 21- 25, 27 - 33
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.