From Wikipedia, the free encyclopedia
Աննա Մաթիլդա (ծնունդով Մաք-Նեյլ) Ուիսթլեր (անգլ.՝ Anna McNeill Whistler, սեպտեմբերի 27, 1804[1][2], Ուիլմինգտոն, New Hanover County - հունվարի 31, 1881[3]), ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մայրը։ Ջեյմս Ուիսթլերը պատկերել է մոր դիմանկարը՝ «Կոմպոզիցիա սևի և մոխրագույնի մեջ», որը հաճախ անվանում են «Ուիսթլերի մայրը»։ Այն նկարչի ամենահայտնի կտավն է[5]։
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1804[1][2] |
Ծննդավայր | Ուիլմինգտոն, New Hanover County |
Մահացել է | հունվարի 31, 1881[3] (76 տարեկան) |
Գերեզման | Hastings Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Ջորջ Վաշինգտոն Ուիսթլեր[4] |
Ծնողներ | հայր՝ Daniel McNeill?, մայր՝ Martha Kingsley McNeill? |
Երեխաներ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[4] և Ուիլյամ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
Anna McNeill Whistler Վիքիպահեստում |
Աննա Մաք-Նեյլ Ուիսթլերը ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում՝ բժիշկ Չարլզ Դանիել Մաք-Նեյլի (1756-1828) և Մարթա Քինգսլի Մաք-Նեյլի ընտանիքում[6]։
1831 թվականին ամուսնացել է Ջորջ Ուիսթլերի հետ[7][8], որն ինժեներ-շինարար էր և պաշտոնաթող սպա և նախքան Աննայի հետ ամուսնանալն ուներ երեք երեխա։ Աննան և Ջորջն ունեցել են 4 որդի՝ Ջեյմսը, Ուիլյամը, Քըրքը (մահացել է 4 տարեկան հասակում) և Չառլին (մահացել է մինչև ընտանիքի՝ Ռուսաստան տեղափոխվելը)։ Շուտով նրա ամուսինը Ռուսաստանի Նիկոլաևյան երկաթուղում աշխատել է երկաթուղային ինժեներ։
Երբ Ջեյմսն ինը տարեկան էր, նրա նկարները գրավել են շոտլանդացի նկարիչ սըր Ուիլյամ Ալանի ուշադրությունը։ Ռուսաստանում Ջեյմսը կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։
Աննայի ամուսինը մահացել է 1849 թվականին խոլերայից։
Դրանից հետո Աննան տեղափոխվել է Կոնեկտիկուտ (ԱՄՆ)։ Նրա խորթ աղջիկը մնացել է Անգլիայում և ամուսնացել վիրաբույժի հետ։ Այդ ժամանակ խորթ աղջիկն ամուսնու հետ օգնել է Աննայի ընտանիքին, մասնավորապես, Ուիլյամին և Ջեյմսին՝ սովորելու մասնավոր դպրոցում։ Ջեյմսն ընդունվել է Վեստ Փոյնթ՝ 17 տարեկանը դեռ չբոլորած, շուտով աքսորվել և վերադարձել է Անգլիա։ Ուիլյամն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Կոնֆեդերենցիայի բանակի վիրաբույժ։
1863 թվականին Աննան խորթ աղջկա և որդու խորհրդով տեղափոխվել է Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն՝ Ջեյմսի մոտ։ Ավելի ուշ բնակվել է Սուրբ Մարիա, Գասթինգս, Արևելյան Սուսեքս փողոցներում։ Զարմացել է որդու «վառ բոհեմական ապրելակերպով», սակայն հանդուրժել է այն և նույնիսկ ընկերացել որդու ընկերներից մի քանիսի հետ։ Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ նկարվել է նշանավոր «Ուիսթլերի մայրը» կտավը։ Դիմանկարն անելու պահին Աննան 67 տարեկան էր։
Մահացել է 77 տարեկանում և թաղվել Գասթինգսի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.