Աննա Նևիլ
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Նևիլ (անգլ.՝ Anne Neville, հունիսի 11, 1456 կամ 1456[1], Ուորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա - մարտի 16, 1485 կամ 1485[1], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Ռիչարդ III արքայի կինը 1483-1485 թվականներին, Ռիչարդ Նևիլի կրտսեր աղջիկը։
Աննա Նևիլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 11, 1456 կամ 1456[1] |
Ծննդավայր | Ուորիք, Ուորիք, Ուորիքշիր, Անգլիա |
Մահացել է | մարտի 16, 1485 կամ 1485[1] |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Ռիչարդ III[2] և Edward of Westminster?[2][3] |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմս[2][3], մայր՝ Anne Beauchamp, 16th Countess of Warwick?[2] |
Երեխաներ | Edward of Middleham, Prince of Wales?[4][2] |
![]() |
Որպես հզոր ընտանիքի անդամ, Աննան ներգրավվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որում Յորքերը և Լանկաստերները պայքարում էին անգլիական գահի համար։ Աննայի հայրը երիտասարդ տարիքում Աննային նշանադրեց Հենրի VI-ի որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ։ Ամուսնությունը նախատեսված էր ամրապնդելու Լանկաստերների հետ միությունը, և շարունակելու պայքարը երկու ընտանիքների միջև[5]։
Էդուարդի մահից հետո, Ուելսի այրիացած արքայադուստրն ամուսնացավ Ռիչարդի հետ՝ Էդուարդ IV-ի և Ջորջ Պլանտագենետի որի հետ ամուսնացած էր Աննայի ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլը, եղբայրը։ Աննա Նևիլը դարձավ թագուհի, երբ 1483 թվականի հունիսին Ռիչարդ III-ը բարձրացավ գահին՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաներին ապօրինի ճանաչելուց հետո։ Աննան մահացավ ամուսնու մահից հինգ ամիս հետո՝ 1485 թվականի մարտին։ Աննան ուներ մի որդի, որը մահացավ նրա մահից մեկ տարի հետո[6]։