Աննա Սարգսյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Աննա Սարգսյան.

Աննա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Սարգսյան
Պետություն(ներ)
 Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 10, 2001(2001-04-10)[1] (20 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան[1]
Կոչումկանանց ՖԻԴԵ-ի վարպետ և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2397
ՖԻԴԵ համար13308130
365chessAnna_M._Sargsyan
Chesstempo համար338910
ICCF համար338910

Աննա Մարատի Սարգսյան (ապրիլի 10, 2001(2001-04-10)[1], Երևան, Հայաստան[1]), հայ շախմատիստուհի, Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Շախմատի Եվրոպայի 2019 թվականի թիմային առաջնության ոսկե մեդալակիր (4-րդ խաղատախտակ), կանանց գրոսմայստեր (2020)։

Կենսագրություն

Աննա Սարգսյանը ծնվել է 2001 թվականին, մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային և աշխարհի պատանեկան առաջնություններին։ Լավագույն արդյունքը ցույց է տվել 2017 թվականի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ գրավել է 4-րդ տեղը[2]։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ է, Բաթում քաղաքում մասնակցել է Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադային (+5, =4, -2)[3]։

Հայաստանի կանանց թիմի կազմում 2019 թվականին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած շախմատի աշխարհի թիմային առաջնությանը (+2, =3, -4)[4][5]։

2020 թվականի մարտին ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել Աննա Սարգսյանին[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Աննա Սարգսյան
Listen to this article