From Wikipedia, the free encyclopedia
Աննիկա Ֆալկենգրեն, ծնունդով` Բոլին (շվեդ.՝ Annika Falkengren (Bolin), ապրիլի 12, 1962[1][2], Բանգկոկ, Թաիլանդ), շվեդ բանկիր, 2005 թվականի նոյեմբերից շվեդական «Skandinaviska Enskilda Banken» բանկի նախագահն է և կառավարիչը[3]։
Աննիկա Ֆալկենգրեն շվեդ.՝ Annika Falkengren (Bolin) | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան, Sigtunaskolan Humanistiska Läroverket? և Stockholm Business School? |
Մասնագիտություն | բանկիր և managing partner |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա |
Annika Falkengren Վիքիպահեստում |
Աննիկա Ֆալկենգրենը ծնվել է 1962 թվականի ապրիլի 12-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, որտեղ նրա հայրն աշխատել է դիվանագետ[4]։
Տնտեսագետի կրթություն ստացել է Ստոկհոլմի համալսարանում[5]։ 1987 թվականին՝ այն ավարտելուց հետո, «Skandinaviska Enskilda Banken»-ում անցել է փորձաշրջան[6]։ 1988-2000 թվականներին աշխատել է Շուկաների առևտրի և կապիտալի բաժնում։ 2001 թվականից մինչև 2004 թվականի դեկտեմբերը եղել է կորպորացիայի և հիմնարկությունների բաժնի ղեկավար։ Այնուհետև զբաղեցրել է կառավարչի տեղակալի պաշտոնը։ 2006 թվականի հունվարի 1-ին Լարս Թունելի փոխարեն նշանակվել է խորհրդի նախագահ[7]։ Թունելի՝ Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելուց հետո Ֆալկենգրենը ստանձնել է բանկի նախագահի և կառավարչի պաշտոնը (2005 թվականի նոյեմբերի 10)[8]։
Ֆալկենգրենը նաև Scania CV AB, FAM AB[9], Mentor Foundation, IMD Foundation հիմնարկների նախագահն է[10]։ 2017 թվականի հունվարից սկսած` Lombard Odier Group-ի կառավարիչն է[11]։
Ֆալկենգրենը 2011 թվականին Volkswagen կոնցեռնի դիտորդական խորհրդում դրել է իր թեկնածությունը[12]։ ԶԼՄ-ները հաճախ ուշադրություն են դարձնում նրա սեռին և գրավիչ արտաքինին, ինչպես նաև այն փաստին, որ երեխա է ունեցել 2005 թվականին՝ նրա` «Skandinaviska Enskilda Banken»-ի ղեկավար ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ[13]։ Շվեդական Veckans Affärer գործարարական ամսագիրը նրան համարել է Շվեդիայում 2005 թվականի ամենաազդեցիկ կինը, իսկ ըստ Financial News Online կայքի՝ «Կապիտալի եվրոպական շուկաներում 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում նա գրավել է 68-րդ հորիզոնականը[14]։ 2015 թվականին «Fortune» անսագիրը նրան համարել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ամենաազդեցիկ երրորդ կինը[15]։ Fortune-ը նաև 2008 թվականին Ֆալկենգրենին համաշխարհային բիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նշել է 7-րդ հորիզոնականում (միաժամանակ նրան ճանաչելով Եվրոպայում իր նշանակությամբ երկրորդ բիզնես-լեդին)[16]։ 2010 թվականին նույն ցանկում նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.