Անն Ռոբեր Ժակ Տյուրգո
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Անն Ռոբեր Ժակ Տյուրգո, Բարոն դը լ՛Օլն (ֆրանսերեն՝ Anne Robert Jacques Turgot, Baron de l'Aulne, /tʊərˈɡoʊ/ toor-GOH; ֆրանսերեն: , մայիսի 10, 1727(1727-05-10)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 18, 1781(1781-03-18)[1][4][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 18-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ականավոր տնտեսագետ և քաղաքական գործիչ, դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչ։ Սկզբնապես համարվել է, որ հարել է ֆիզիոկրատական ուղղությանը, սակայն մեր օրերում նա հիմնականում հիշատակվում է որպես վաղ շրջանի տնտեսական ազատականության (լիբերալիզմի) ջատագով[7]։ Համարվում է նաև առաջին տնտեսագետը, ում ծանոթ է եղել սպանիչ եկամտաբերության օրենքը գյուղատնտեսության բնագավառում[8]։ Տյուրգոն հեղինակել է տնտեսագիտական բազմաթիվ աշխատություններ։ Նրա գլուխգործոցը համարվում է «Խոհեր հարստության ստեղծման ու բաշխման մասին» երկը (1766)։
Անն Ռոբեր Ժակ Տյուրգո ֆր.՝ Anne Robert Jacques Turgot | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1727(1727-05-10)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 18, 1781(1781-03-18)[1][4][5] (53 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, հանրագիտական, գրող և փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | Secrétaire d'État de la Marine?, Controller-General of Finances? և Q81641334? |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6] |
Ալմա մատեր | Փարիզի միջնադարյան համալսարան և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Հայր | Michel-Étienne Turgot? |
Anne Robert Jacques Turgot Վիքիպահեստում |