Անոթազարկ
արյունատար անոթների աշխատանքի արտահայտված զգացողություն, խփոց / From Wikipedia, the free encyclopedia
Անոթազարկ (պուլս), արյունատար անոթների պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ արյունը սրտից անոթների մեջ արտամղմամբ։
Տարբերում են զարկերակային, երակային և մազանոթային անոթազարկներ։ Առավել գործնական նշանակություն ունի զարկերակային անոթազարկը, որը սովորաբար շոշափվում է ճաճանչային զարկերակի շրջանում։
Դրա համար ձեռքով բռնում են հետազոտվողի դաստակը՝ ճաճանչադաստակային հոդի շրջանը այնպես, որպեսզի բութ մատը տեղադրվի նախաբազկի թիկնային կողմում, իսկ մյուս մատերով սեղմում են առաջային մակերևույթի մաշկը, որտեղ շոշափվում է բաբախող ճաճանչային զարկերակը։